Դեպի վեր

Ադրբեջանի ռազմական տապալումը Թուրքիային մղում է վա-բանկ. Հայկական բանակը խառնել է խաղաքարտերը

1in.am10/2/2020, 6:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Ադրբեջանի ռազմական տապալումը Թուրքիային մղում է վա-բանկ. Հայկական բանակը խառնել է խաղաքարտերը

Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման, հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ, փաստացի Էրդողանի տեղակալ Քուրթուլմուշը: Անկարան ակնհայտորեն սրում է հռետորաբանությունը, որն առնչվում է Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական պատերազմին: Մի կողմից բացարձակապես անակնկալ չէ այդ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան որևէ կերպ չի էլ խուսանավել այս օրերին դիրքավորվել այդ պատերազմի հովանավորի բացահայտ դերում, մյուս կողմից, սակայն, հռետորաբանության այդօրինակ սրացումը արժանի է հանգամանալից դիտարկման և ուշադրության: Առավել ևս որ սեպտեմբերի 29-ին նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն է հայտարարել՝ այցելելով Անկարայում Բաքվի դեսպանատուն, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ լինի մարտի դաշտում, թե կարգավորման գործընթացում: Ի՞նչն է պատճառը, որ Անկարան սրում է հռետորաբանությունն իր աջակցության առումով: Լայն իմաստով, իհարկե, այն, որ Թուրքիան հենց դրա համար էր հրահրել պատերազմը, որպեսզի օրակարգ բերի հենց իրեն հետաքրքրող հարցերն ու շանտաժի այդ տարբերակով ստիպի դրանց հետ հաշվի նստել նախ Ռուսաստանին, հետո նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին:

Անկարայի համար այստեղ հարցը ոչ միայն կովկասյան ռեգիոնում իր հետ հաշվի նստելու մասին է, այլ նաև այլ ուղղություններով այդ մայրաքաղաքների հետ ունեցած հակասություններում սեփական մոտեցումը պարտադրելու: Սակայն, միևնույն ժամանակ այն, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 407 427
RUR 6.33 6.89
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր