Դեպի վեր

Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտֆիլմերը նոր որակով հայտնվում են համացանցում

armenpress.am07/26/2021, 8:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտֆիլմերը նոր որակով հայտնվում են համացանցում

Մեկ ամսում 14 սիրված մուտլֆիլմ նոր որակով հասանելի կլինի համացանցում: Նախագիծն իրականացվում է անիմացիոն ֆիլմերի հանրահայտ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին նվիրված մեկամսյակի շրջանակում: Հանրության ուշադրությանը կներկայացվեն մուլտիպլիկատորի գործերը նոր` HD ձևաչափով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթ Սահակյանցը նշեց, որ մեկամսյակի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի շարքում կլինի նաև երկու ֆիլմ` «Տապանը» և «Վիկտորիան», որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

«Երկու օրը մեկ հաճախականությամբ մենք Youtube-ի մեր էջում կտեղադրենք այդ ֆիլմերը, որոնք բոլորովին նոր որակով են մատուցվելու»,- պատմեց Սահակյանցը: Նրա գնահատմամբ` թեև դիտողականության բարձր ցուցանիշներ դեռևս չկան, սակայն անհերքելի է, որ այս նախաձեռնությունը միտված է Ռոբերտ Սահակյանցի արվեստի պրոպագանդմանը, ինչպես նաև հրաշալի հնարավորություն մեծերի և փոքրերի համար հայկական մուլտիպլիկացիայի լավագույն նմուշները բարձ որակով դիտելու համար: Շուրջ 14 ֆիլմերը կներկայացվեն` ըստ իրենց ստեղծման ժամանակագրության: Առաջին ֆիլմը, որն արդեն հասանելի է դիտողին` «Աղվեսագիրքն» է (Лисья книга»), նկարահանված 1975 թվականին Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների հիման վրա:

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Սովորելուն զուգահեռ նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 485
EUR 557 572
RUR 6.54 6.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր