SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախկին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան Քյարա» կոչվող խաչմերուկի հարևանությամբ հայտնաբերված տղամարդու դիակի փաստով։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ պարզել էին մահացածի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մեխակ Թ-ն էր։
Առեղծվածային այս դեպքը բացահայտելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի որոշմամբ ստեղծվում են օպերատիվ խմբեր՝ մեկը՝ իր, երկուսը՝ Ա. Բդոյանի և Ա. Ֆիշյանի գլխավորությամբ։
Վաղարշապատի ոստիկանները օրերի ընթացքում կատարում են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և պարզում իրականությունը.
պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 01։30-ի սահմաններում Մեխակ Թ-ին իր կողմից վարած Ford մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Մանվել Բ-ն, ով վիրավորին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է։
Վաղարշապատի ոստիկաններին մնում էր՝ հայտնաբերեին Մանվել Բ-ին և ավտոմեքենան, ինչը հաջողվում է նրանց ու նշված ավտոմեքենայով հանդերձ՝ Վաղարշապատի ոստիկանությունից ներկայացնում են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Սպանության փաստը հերքվում է՝ շնորհիվ նաև ոստիկանների կողմից հայտնաբերված տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը ...

Կարդալ ամբողջովին