Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է: Օրերս նրա փաստաբանը հայտարարել էր, որ Հայրապետյանի նկատմամբ ՌԴ տարածքում չեղարկվել է հետախուզումը, որ քրեական գործերից մեկով հայտարարել էր Հայաստանի իրավապահ համակարգը: Այդպիսով, Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի կառավարող համակարգի հերթական օդիոզ ներկայացուցիչն է, որ անցնում է աղմկոտ քրգործով և պատսպարվում Ռուսաստանի Դաշնությունում:
Նրանից բացի, ՌԴ քաղաքացիության հիմքով այնտեղ է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն անցնում է մարտիմեկյան հայտնի գործով: Ռուսաստանում են իհարկե մի շարք այլ դեմքեր՝ թե՛ մարտիմեկյան, թե՛ այլ գործերով անցնող, որոնք կա՛մ պաշտպանության տակ են, կա՛մ, այսպես ասած, օդից կախված վիճակում: Այդ մասին, այդ հարցում ՌԴ պատասխանատվության մասին ասվել է շատ: Դեռ կլինեն նոր առիթներ:
Այս պարագայում հետաքրքրության արժանին այլ է՝ Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից ու օլիգարխներից քանի՞սն են, որ ունեն ՌԴ քաղաքացիություն: Ե՞րբ են նրանք ստացել այդ քաղաքացիությունը, արդյոք Հայաստանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո՞, թե՞ առաջ: Ինչպե՞ս են ստացել: Օրինակ՝ փաստորեն ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացիություն է ունեցել մինչև Հայաստանում երկքաղաքացիության իրավունքի սահմանումը, որովհետև այդ իրավունքը Հայաստանում ներդրվել է 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո: Գուցե Հայաստանի իրավապահները կանխա՞վ սկսեն հետաքրքրվել, ուսումնասիրել, թե նախկին պաշտոնյաներից և օլիգարխներից ովքեր ունեն ՌԴ քա...
Կարդալ ամբողջովին