
Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է անպայման դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որովհետև 10 Ալիև լիներ, Ադրբեջանը երբեք չէր համարձակվի պատերազմական գործողություններ սկսել, եթե նա համոզված չլիներ, որ իր թիկունքում կանգնած է Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը ԱՄՆ-ից հետո ունի ամենաուժեղ ռազմական ուժը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ շեշտելով, որ պատերազմական գործողությունների ժամանակ, ինչպես գիտենք, ներքաշված էր շուրջ 2000 ահաբեկիչ:
«Սա լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավեր էր՝ ուղղված ոչ թե Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ Ռուսաստանին: Մենք, ցավով եմ ասում, մատաղացուի դերակատարում ունեցանք: Եվ ամենևին պատահական չէր՝ պատերազմը դեռ չսկսված, 1.5 ամիս առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանին ու անդամ մյուս պետություններին դիմելով՝ ասաց, որ՝ եկեք համատեղ զինավարժություններ կազմակերպենք Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց: Ասեմ ավելին՝ պատերազմի 4-5-րդ օրը ՌԴ հատուկ ծառայությունները հասկանալով իրերի իրական վիճակը և հնարավոր զարգացումները՝ դիմեցին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններին, որ կանխեն պատերազմական գործողությունները ճիշտ այն նույն սցենարով, ինչը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին, երբ 4-րդ օրը ՌԴ ռազմուժի գլխավոր շտաբի պետը կանչեց Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին՝ ճնշեց, խեղդեց պատերազմական գործողությունը, կնքվեց հրադադար: 44-օրյա պատերազմի դեպքում հոկտեմբերի 7-ին Պուտինի մակարդակով ասվեց, որ՝ եկեք կանխեք դա, սակայն վիժեցվեց»,- նշեց Արտաշես Գեղամյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի հաջորդ պարտադրանքը՝ դադարեցնել պատերազմը, արդեն հոկտեմբերի 19-ին էր:
«Եթե հոկտեմբերի 19-ին զինադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվեր, ակնհայտ է, որ առնվազն 2000 զինվորականի կյանք կփրկեինք: Ալիևը մի խնդիր էր դնում. Շուշին վերաբնակեցնել ադրբեջանցի փախստականներով: Այդ ժամանակ ստատուսի հարց չէր ...
Կարդալ ամբողջովին