Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարդասիրական ոլորտում որպես աջակցող կառույց Կառավարությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ,՝ այս օրերին խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով ...
Կարդալ ամբողջովին
