Դեպի վեր

Տասնամյակներով մեզ մարդու իրավունքների, ժողովրդավարության դասեր տվող միջազգային կառույցներ, չկաք, հօդս եք ցնդել, գետնի տակն անցել․ Իրատես

henaran.am10/16/2020, 5:48

Տասնամյակներով մեզ մարդու իրավունքների, ժողովրդավարության դասեր տվող միջազգային կառույցներ, չկաք, հօդս եք ցնդել, գետնի տակն անցել․ Իրատես

Բոլոր պատերազմները դաժանություն ու սարսափ են սփռում, սակայն այն, ինչ այսօր անում է թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախում, ոչ միայն մարդկային որևէ տրամաբանությունից դուրս է, այլև ռազմական ծանր հանցագործություն է։ Դժվար է այլ բան սպասել մի երկրից, որն անգամ սեփական զինվորի հանդեպ արհամարհական վերաբերմունք ունի, չի ցանկանում հրադադարը գոնե 10 րոպե պահպանել, որպեսզի իր զինվորների դիերը դուրս բերի ռազմական գոտուց։

Այս պատերազմին առանձնակի դաժանություն է հաղորդում Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը, որի համար չկա ոչ մի պատնեշ, ոչ մի անթույլատրելի գոտի, ոչ մի օրենք ու կարգ։ Չնայած եկեղեցի հրետակոծողից ի՞նչ պիտի սպասել։ Եվ այս ամենը` «ժողովրդավար», «մարդասեր» աշխարհի աչքի առաջ։

Թուրքիային ներվում է ամեն ինչ, դրա համար նա ամեն օր ընդլայնում է իր կործանարար քաղաքականությունը՝ նոր տարածքներում ապակայունացնելով իրավիճակը, պատերազմների թեժ օջախներ հրահրելով։ Աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ այս օրերին շատ հստակ երևաց, մնում է, որ մենք էլ այսուհետ ճիշտ դիրքերից հարաբերվենք նրա հետ։ Անգամ մեր երկրում գործող տարբեր միջազգային կազմակերպություններ, որ օրը քսան անգամ մեզ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն էին քարոզում, հիմա լուռ են, բերանները ջուր առած նստել են։ ՈՒրեմն այսուհետ իրենց իրավունք չվերապահեն մեզ դասեր տալ, հանդես գալ կեղծ մարդասերի դիմակով։

Ձեր մարդասիրությունն ու իրավունքների պաշտպանությունն էլ տեսանք։ Երբ Ստեփանակերտը, ողջ Արցախը ավերվում է, խաղաղ բնակիչները զոհվում են, ու՞ր է ձեր մարդասիրությունը։ Ծանր վիրավորված արցախցի երկամյա փոքրիկի լուսանկարն ընդհանրապե՞ս ձեր աչքին չի երևացել, չ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր