Դեպի վեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

panorama.am08/5/2020, 11:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնարկել է աննախադեպ մասշտաբի ծրագիր։ Նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնից հաղորդմամբ, վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրությունները ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ իր ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրություններն, ինչն իսկապես մեծ պատիվ է Հայաստանի և նվագախմբի համար։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ծրագրում է ձայնագրել մեծանուն կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները, ինչը Հայաստանի պատմության մեջ կլինի իսկապես չտեսնված երևույթ՝ իր որակով և լրջությամբ։ Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվությամբ սկսվել են նվագախմբի 58-հոգանոց խմբով փորձերը, Էվերետ Պորտերի և այլ մասնագետների հետ իրականացնում ենք ամենօրյա քննարկումներ։ Առավել քան վստահ եմ, որ բարձր մակարդակով ձայնագրություն և տեսագրություն կատարելու դեպքում կարող ենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր նվագախմբի վրա», - նշում է մաեստրո Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Փառատոնին պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ և դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։

Սիմֆոնիաների ձայնագրման և տեսագրման աշխատանքներից բացի, հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է կազմակերպել ՀԱՖՆ մենակատարների կամեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 487.5
EUR 560 570
RUR 6.2 6.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր