Դեպի վեր

Սահմանադրության խնդրահարույց դրույթները պետք է փոխվեն

1in.am01/15/2020, 8:00

Սահմանադրության խնդրահարույց դրույթները պետք է փոխվեն

Մեր զրուցակիցն է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանը

Պարոն Քոչարյան, մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Հնչում են կարծիքներ, որ պետք է ոչ թե բարեփոխել Սահմանադրությունը, այլ լրիվ նոր Սահմանադրություն ունենալ, որը լեգիտիմ կլինի և նաև հանրության համերաշխության արդյունքում կընդունվի։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը։

Ամեն դեպքում, այն, որ Սահմանադրության մեջ որոշակի ճշգրտումներ, ճշտումներ պետք է կատարել, դա, ինձ թվում է, ակնհայտ է, որովհետև բազմաթիվ հատվածներով տարբեր ինստիտուտների վերաբերյալ մենք տեսնում ենք, որ գործող կարգավորումների մեջ կան որոշակի թերություններ։ Բնականաբար, դրանք շտկելու միակ ճանապարհը հենց սահմանադրական բարեփոխումների ուղին է։ Հիմա թե ինչքանով այդ սահմանադրական փոփոխությունները ծավալուն կլինեն, հենց դրանից է կախված հարցը, թե արդյոք դա կլինի նոր Սահմանադրություն, թե ոչ։ Դա կախված է նրանից, թե ինչ ծավալի են լինելու այդ փոփոխությունները։ Իսկ դա պարզ կլինի միայն համապատասխան մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում։

Ինչ վերաբերում է Սահմանադրության լեգիտիմության հարցին, ապա մենք գիտենք, որ այսօր երկու տարբերակ կա սահմանադրական փոփոխություններ կատարելու. Հնարավոր են այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են կատարվել Ազգային ժողովի որոշմամբ, և այնպիսի փոփոխություններ, որոնք հանրաքվեի միջոցով են իրականացվում։ Եթե երկրորդ տարբերակը լինի, ապա դա կլինի շատ կարևոր գործոն մեր Սահմանադրության լեգիտիմության աստիճանը բարձրացնելու համար։ Դա, ինձ թվում է, պարզ է ու ակնհայտ։

Ըստ էության, ենթադրվում է ծավալուն աշխատանք, հնարավոր է մեկ տարի այս մասնագիտական հանձնաժողովն աշխատի, որտեղ ՀԿ սեկտորը նույնպես ներկայացված կլինի։ Մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների ավելի շատ դատաիրավակա՞ն բարեփոխումներ իրականացնելու համար, թե՞ այլ դրույթներ էլ կան, որ վերափոխման կարիք ունեն։ Խոսակցություններ կան ընդհուպ կառավարման մոդելի փոփոխության մասին։

Ես չեմ կարծում, որ ձևավորվելիք մասնագիտական հանձնաժողովն ինչ-որ չափով սահմանափակված է նրա մեջ, թե որ ուղղությամբ, կամ ինչի վերաբերյալ այդ փոփոխությունները լինեն։ Միաժամանակ մենք չենք կարծում, որ հատուկ նպատակադրումներ կան, որ խնդիր պետք է ձևակերպվի ասենք կառավարման ձևը փոխելու մասին, կամ պարտադիր ինչ-որ փոփոխություններ մտցվեն նույն դատական իշխանության հետ կապված։ Պարզ է, որ հիմնական միտումը լինելու է այն, որ խնդրահարույց կարգավորումներին, որ առկա են Սահմանադրության մեջ, տալ այնպիսի հանգուցալուծում, որը լավագույնս կհամապ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր