Դեպի վեր

«Լուռ վայելում եմ այն, ինչն ինձ համար թանկ է». Արաքսյա Մելիքյան

bravo.am01/21/2023, 3:06

«Լուռ վայելում եմ այն, ինչն ինձ համար թանկ է». Արաքսյա Մելիքյան

Դերասան-ամուսիններ Արաքսյա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի ընտանեկան գեղեցիկ լուսանկարներն անցած տոների առթիվ շատ ջերմ են, դերասանուհին հույս ունի, որ այս տարին բարեհաճ կգտնվի իր ու հարազատների հանդեպ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ 2022 թվականը լարված է անցել, ինչպես վերջին մի քանի տարիները. «Անընդհատ վատի սպասում կար։ Չեմ կարող ինձ այնքան անջատել, որ իրավիճակը չազդի իմ տրամադրության վրա, բայց ամեն անկումային շրջանում գտնում եմ մի հույս, լույսի մի շող, որը բացասականն իմ ներսում փոխարինում է դրականով։ Շնորհակալ եմ իմ այդ հատկությանը, որը խթանում է ապրելուն ու արարելուն»։

10


Անձնական ձեռքբերումների մասին նախընտրում է լռել. «Չեմ սիրում դրանցով հպարտանալ։ Ցանկացած բան, ինչով հպարտանում ես, վերցվում է, ուստի լուռ վայելում եմ այն, ինչն ինձ համար թանկ է։ Աշխատանքի առումով գերծանրաբեռնված տարի էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ լիարժեք ու գնահատված եմ զգում իմ ոլորտում, իհարկե, ավել-պակաս միշտ կա, բայց լուռ աչք եմ փակում։ Բացթողումներ էլ միշտ կան, ինքս իմ հանդեպ պահանջկոտությունը թույլ չի տալիս գոհանալ արածով, մտածում եմ՝ դեռ կան թերի կողմեր, կիսատ թողնված նպատակներ։ Հուսամ՝ կյանքը կտա եռանդ եւ հնարավորություն իրագործելու այն ամենն, ինչ ծրագրել եմ»։

Խոսել ենք այս տարվա ծրագրերից. «Ակնկալում եմ, որ տարին կրկին բարեհաճ կգտնվի իմ ու ընտանիքիս հանդեպ, հնարավորինս քիչ փորձությունների կենթարկվենք։ Երազում եմ խաղաղ ու հանգիստ երկրում ապրել, երբ համացանցի ու հեռուստացույցի լուրերը վախ ու անհանգստություն չեն գուժի։ Միայն մշակութային ու սպորտային ձեռքբերումբերից կխոսեն ու եղանակի տեսությունը կհայտնեն»։

10


Վերհիշել է մանկությունը. «Մի տարի զբաղված աշխատանքային առօրյայի պատճառով հայրս դոկտեմբերի 31-ին նոր հասցրել էր առեւտուր անել։ Հիշում եմ՝ ինչպես էինք երեք երեխաներո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր