Բանակը ժողովրդի ամենանուրբ, ամենախոցելի կետն է: Ու փորձը ցույց է տվել, որ հաղթանակի համար մարդիկ իրենց հացի վերջին պատառն էլ են կիսում զինվորի հետ:
Յուրաքանչյուր ծնող, թող արձագանքեն, տարեկան ինչքա՞ն գումար է ծախսում բանակում ծառայող իր տղայի համար: Միայն անկեղծ:
Ասես ժողովուրդը ոչինչ չի արել, անում, միայն վերջին քառօրյան հիշենք, թե ինչքա՜ն մարդիկ էին օգնության հասել՝ իրենց արյունով, ուժով, նյութական օգնությամբ, սիրով, օրհնանքով…
Այս ֆոնի վրա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կառավարության նիստում բարձրացված հարցը մի տեսակ վիրավորական է թվում: Բա մեր ժողովուրդը օրենքի ուժո՞վ է զինվորին օգնել, օգնում: Զինվորը հայի համար սրտի պես մի բան է, լույսի պես մի բան, ինքը առանց որոշմա՜ն էլ իր երեխու տերն է, զինվորի տերն է:
«2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որտեղ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հունվարի 1-ից ֆոնդին ամսական հազար դրամ պետք է վճարի»:
Դե մեկդ ձայն հանեք, ասեք՝ չենք տալիս… Չեք կարող ձայն հանել, նորից եմ կրկնում՝ բանակը ամենանուրբ կետն է, որը և օգտագործվում է: Մարդիկ շիվար են մնացել՝ էլի մե՞նք, էլի մեզնի՞ց…
Թոշակառուներից էլ 1000 դրամ պահեք, էդքան բարձր թոշակն ի՞նչ են անում…
Բանակի հաշվին միլիոններ են դիզվել, միլիոնատերեր են ծնվել, ինչու՞ ետ չի բերվում այդ գումարը, դժվա՞ր է… Այդ միլիոնատերերից մեկն էլ էլի կկանգնի փողերի գլխին… որպես հիմնադրամի նախագահ:
Այսքան կրճատումների ֆոնին մի՞ թե սա ամենահարմար որոշումն էր: Դա էլ արեք, թոշակառուներից չոր հացի փողն էլ կտրեք, բայց էլի ոչի՜նչ չի փոխելու: Մարդիկ հարցին այլ տեսանկյունից են նայում:
Նախնական կարծիքները կարդալով, մի բան եմ հասկանում: Մարդիկ ասում են՝ դեռ Բանակից գողացվածը վերադարձրեք Բանակին: Ընդամենը մի քանի գրառում եմ ներկայացնում՝ խոստանալով, որ հաջորդ անգամ այն կամբողջացնեմ և դուք կհամոզվեք, որ բոլոր կարծիքները միանման են, շարադրանքն է տարբեր.
Ruzanna Muradyan
Ասում են 1000 դրամ ամեն ամիս պիտի տանք բանակի համար... տվեցինք , բայց վստահ չեմ, որ նոր առանձնատուն չի ավելանա Մոնումենտում.....
Ashot Garibyan
Վարչապետ, կարո՞ղ ես՝ թալանածը ետ բեր... զինծառայող ունեցողը հենց ինքն էլ պահում է էլի իր զավակին...
Արթուր Գևորգյան
Իսկ արտաքին պարտքը սպասարկելու համար համազգային նվիրատվություն չկազմակերպե"նք: Առաջարկում եմ այն իրականցնել հայրենասիրական երգերի ներքո ու թուրք ասկյարին քրֆելու հաջորդականությամբ..
Suren Margaryan
Երբ որ ՊՆ պետհամարանիշով թանկարժեք ավտոները կդադարեն պաշտպանության նախարարության աշխատակիցների էրեխեքին համալսարան ու վարսավիրանոց տանելուց, էդ ժամանակ էլ բարոյական կլինի քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ գանձել:
Ani Kaghinyan
Ինչքան գիտեմ Մարտիկ հիմնադրամ կա, որը տարիներ շարունակ զինծառայողների աշխատավարրձներից գումարներ է պահել, հենց այն նույն նպատակով, ինչ մեզ հրամցնում է ՊՆ նորանշանակ նախարարը: Այդպես էլ այդ հիմնադամը ապրիլյան պատերազմի թեժ օրերին չներկայացրեց ոչ մի հաշվետվություն և չօգնեց ոչ մի վիրավոր զինվորի կամ զոհված զինծառայողի ընտանիքի: Հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի ինչու պետք է վճարեմ 1000 դրամ, եթե Մարտիկ հիմնադրամը հաշվետու չէ հանրությանը...
Ruzan Avoyan
Գոնե պատկերացրե՞լ են զոհվածների հարազատների վիճակը, որոնց օգնելու համար 1000 ական դրամ պետք է գանձվի քաղաքացուց ու մարդիկ արդարացիորեն դժգոհում են մոտեցման ձևից: Առանց հարցնելու մարդկանց գրպանը մտնելը որն է՞: Ավելի տրամաբանական լուծում չկա՞ր:
Հասմիկ Ավագյան
Պն նախարարը հարցազրույցում ասե...
Կարդալ ամբողջովին