Հայաստանի շախմատի առաջնության նորընծա չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը հաջողությունը երկրի ներքին առաջնությունում կապում է լավ նախապատրաստական փուլի հետ:
«Նախավերջին պարտիայում սայթաքեցի և միայն վերջին տուրում հաղթելուց հետո վերջնականապես ապահովագրեցի չեմպիոնությունը: Մրցաշարից առաջ Լևոն Արոնյանի հետ Ծաղկաձորում հավաքների էի մասնակցում: Կարծում եմ դա շատ մեծ օգուտ տվեց, քանի որ մարզավիճակ հավաքեցի մրցաշարից առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոնը:
Պետրոսյանը շեշտեց, որ սովորության համաձայն միշտ հատուկ նախապատրաստվում է յուրաքանչյուր պարտիայի: Անդրադառնալով ամռանը կայանալիք շախմատային Օլիմպիադային Հայաստանի չեմպիոնն...
Կարդալ ամբողջովին