Արմին ՎԵԳՆԵՐ
Օսմանյան Թուրքիայի դաշնակից եւ հայոց ցեղասպանությանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով սեփական բնօրրանում հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, անհնարին ջանքեր գործադրեցին հայության սպանդը կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեգները, ով Առաջին աշխարհամարտի տարիներին որպես գերմանական սանիտարական ծառայության սպա ծառայում էր Միջագետքում: Ծառայության ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների սպառնալիքներն ու հարուցած արգելքները, պայուսակում բժշկական միջոցների տակ թաքցրած լուսանկարչական ապարատով կարողանում է ժապավենի վրա վերցնել պատկերներ՝ հայերի կոտորածների, հյուծված ու մեռնող գաղթականների, մահվան ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը անսանձորեն կատարվող բարբարոսությունների վրա, ազնվարյուն բուժակ-սպան այդ լուսանկարների մի մասն ուղարկում է գերմանական մամուլին, հանրային գործիչներին, սակայն գերմանական իշխանությունները խոչընդոտում են դրանց հրապարակմանը: Ավելին, 1918 թ. արիասիրտ գերմանորդին ձերբակալվում է: Վճիռը՝ վերադարձնել իր երկիր, իսկ նրա ձեռամբ արված ավելի քան 2000 լուսանկարների մեծ մասը բռնագրավվում եւ ոչնչացվում է: Այդուհանդերձ, բուժակին հաջողվում է որոշ լուսանկարների ապակե նեգատիվներ, գոտու մեջ թաքցրած, դուրս բերել հայակեր բորենիների կայսրությունից:
Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թ. Վեգները դասախոսություններով հանդես է գալիս Գերմանիայի քաղաքներում, պատմում անապատներ քշված եւ կոտորածների ենթարկված տասնյակ հազարավոր հայերի ոչնչացման ու տառապանքների մասին: Նույն թվականին հրապարակում է բաց նամակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին («Կտակ անապատում»), որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն: Նամակում խստագույնս դատապարտում է երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով ցեղասպանությունը վերապրած հայերին բարոյական եւ նյութական օգնություն ցուցաբերելու, բռնի իսլամացած հազարավոր հայերի քրիստոնեությանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու եւ կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցերը: Նամակում Վեգները փաստերով հաստատում է թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը եւ խարազանում արեւմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների: «1915 թվականի գարնանը,- գրել է նա,- երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր… խելագարված հանցագործների գործողությունները…»:
Վեգները գրի էր առել մահվան ճամբարներում իր տեսածն ու ապրածը: Հետագայում այդ ամենը՝ լուսանկարների զուգորդմամբ, հրատարակվում է նրա «Անվերադարձ ճանապարհ» գրքում:
1921 թ., Բեռլին: Եղեռնատես արորդին, որպես վկա, ներկա է լինում հայ պաշտամունքներից մեկի՝ Թալեաթ կոչված բորենուն շանսատակ արած Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հավաքում սղագրված նյութերը, գրում առաջաբան («Արդար վճիռ») եւ հրատարակում առանձին գրքով՝ «Թալեաթ փաշայի դատավարությունը» (1921 թ.): Մեկ տարի անց լույս է տեսնում Վեգների «Ճիչ Արարատից» գրքույկը, որում ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, վերստին դատափետում է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը, արեւմտյան երկրների հանցավոր անտարբերությունը:
1933 թ., Գերմանիայում ֆաշիստների իշխանության գլուխ գալուց հետո, Հիտլերին ուղղված բաց նամակում հայոց եղեռնի սարսափների ականատես Վեգները դատապարտում է հրեական կոտորածները: Հետեւանքը՝ դատապարտվում է եւ ընկնում համակենտրոնացման ճամբար: 1934-ին կարողանում է փախչել Գերմանիայից եւ տեւական զրկանքներից ու չարչարանքներից հետո հաստատվում Հռոմում՝ Պերսի Էքշտայն անվան տակ:
Հայերիս մեծ բարեկամը մեկն է 250 այն գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել եւ այրվել են ֆաշիստական Գերմանիայում: Իսկ նա գրել է բանաստեղծ...
Կարդալ ամբողջովին