Դեպի վեր

Նախիջևանը Ադրբեջանի թույլ կողմն է. լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն կառաջանա

1in.am08/2/2020, 1:12

Նախիջևանը Ադրբեջանի թույլ կողմն է. լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն կառաջանա

«Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվում ոչ միայն Ղարաբաղում, ապա Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն է առաջանում Խոսքն այստեղ զուտ ռազմական հետաքրքրության մասին է՝ գրավել մեկուսացված տարածքը, որն Ադրբեջանը չի կարող պահել, քանի որ չի կարողանա զորք հասցնել այնտեղ: Հետևաբար միայն Թուրքիան կարող է նրան փրկել: Եվ այդ դեպքում արդեն պատերազմ է սկսվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Իսկ այդ պարագայում ստացվում է, որ նաև Ռուսաստանը ստիպված կլինի ներքաշվել այդ ամենի մեջ»:

Ադրբեջանական և թուրքական բանակները այս շաբաթ՝ հուլիսի 29-ից, համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցելու են թե՛ ռազմաօդային և թե՛ ցամաքային ուժերը: Դրանք տևելու են մինչև ս. թ. օգոստոսի 10-ը:

Մարտավարական վարժանքները տեղի են ունենում Ադրբեջանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Արցախից դեպի հյուսիս և հյուսիս-արևելք գտնվող Գյանջայում (Գանձակ), Եվլախում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Նախիջևանում, ինչը, բնականաբար, կրկնապատկում է հայաստանյան հասարակության, մամուլի փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ թուրք-ադրբեջանական այս միջոցառումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերից անմիջապես հետո:

Թե որքանո՞վ են թուրք-ադրբեջանական զորավարժությունները կապված հայ-ադրբեջանական հակամարտության զարգացումների հետ և որքանո՞վ են հասցեագրված Հայաստանին՝ քննարկման շատ կարևոր թեմա է:

Բայց ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակը, նույնպես ձեռքները ծալած չեն նստում և շարունակում են բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձրացման հետևողական աշխատանքները: Մասնավորապես, ս. թ. հուլիսի 27-29-ը հրամանատարական հավաքներ են անցկացվել Արցախում:

Իսկ հուլիսի 31-ի վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները պարզապես հերթական վարժանքնե՞ր են, որոնք, ի դեպ, շատ հաճախ են անցկացվում, այդ թվում՝ Նախիջևանում: Իսկ Դուք հավանաբար հասկանում եք Նախիջևանի պատմաքաղաքական և ռազմական առանձնահատկությունն ու նշանակությունը թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում և թե՛ ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար: Այս զորավարժությունները ինչ-որ կերպ կապվա՞ծ են հուլիսյան բախումների հետ: Գուցե սա ինչ-որ ուղե՞րձ է «եղբայրական» հարաբերություններ ունեցող այս երկու պետությունների կողմից, առավել ևս եթե հիշենք, թե ինչ ակտիվությամբ ու ագրեսիվությամբ էր Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանում Ադրբեջանին հուլիսյան դեպքերի ընթացքում:

– Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես ինքներդ ճիշտ նկատեցիք, պարբերաբար անց են կացնում զորավարժություններ, ուստի ես չգիտեմ՝ որքանո՞վ դրանք կարող են չպլանավորված լինել: Գուցե դրանք վաղուց են պլանավորված եղել, գուցե ինչ-որ կերպ կապված են հուլիսյան իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, Նախիջևանը, բնականաբար, Ադրբեջանի խոցելի կողմն է, և առանց Թուրքիայի՝ հնարավոր չէ այն պաշտպանել: Միգուցե, այո՛, դա որոշակի նախազգուշացում է, առավել ևս որ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ պատերազմների տարբեր երկրներում, ու ևս մեկ պատերազմ մի նոր օջախում իրեն ընդհանրապես պետք չէ: Ուստի սա կարող է պարզապես հոգեբանական ճնշման փորձ լինել Հայաստանի վրա, որպեսզի ոչինչ չլինի: Ընդ որում, ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի լինի, քանի որ եթե հակամարտությունը հնացած է, խամրած է, նշանակում է՝ էսկալացիա չի լինի:

– Գիտեք, հարցը ոչ միայն զորավարժություններն են, այլ առհասարակ Թուրքիայի կեցվածքը այս հարցում, Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, հայտնած դիրքորոշումները կոնֆլիկտի վերաբերյալ: Թե՛ Էրդողանը, թե՛ պաշտպանության նախարարը և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրանքներ էին առաջադրում Հայաստանին, համերաշխություն էին հայտնում ադրբեջանական կողմին, շատ կողմնակալ ու ապակառուցողական հայտարարություններ էին անում: Եվ այս ամենը հանգեցնում է այն հարցին, մտավախությանը, որ միգուցե Թուրքիան իսկապես կփորձի միջամտե՞լ կոնֆլիկտին ռազմական ճանապարհով: Թե՞ կարծում եք, որ դրանք պարզապես հայտարարություններ են:

– Ես արդեն ասացի, որ իմ կարծիքով՝ թուրքերը բացարձակապես ցանկություն չունեն միջամտելու, ներքաշվելու նոր պատերազմի մեջ հենց այն պատճառով, որ իրենց ռեսուրսները կարող են չբավականացնել դրա համար: Այդ պատճառով էլ նրանք հոգեբանական ճնշում են գործադրում:

– Այս համատեքստում արժե անդրադառնալ նաև ռուսական գործոնին: Անկարայի այդ հայտարարություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը զրուցել է իր թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի հետ և հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում՝ ընդգծելով հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը: Ի՞նչ դեր է խաղում ռուսական գործոնը այս հարցում, և ՌԴ զինված ուժերի հարավային օկրուգի ստորաբաժանումների զորավարժությունները որքանո՞վ կարող են կապված լինել Թուրքիայի ակտիվության կամ թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ:

– Այս դեպքում նույնպես միանշանակ պատասխան չկա հարցին, թե որքանո՞վ կարող են կապված լինել, քանի որ թեկուզև այդ զորավարժությունները հանկարծակի էին, բայց ամեն դեպքում կասկած չկար, որ դրանք տեղի են ունենալու, քանի որ պլանավորված մեծ զորավարժություններից առաջ նշված օկրուգում մեկ կամ երկու ամիս առաջ հանկարծակի վարժանքներ անելը ձևավորված ավանդույթ է: Ուստի կարելի էր դրան սպասել: Բայց, այդու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր