Դեպի վեր

Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը, փակել է Լաչինի միջանցքը․ ԱԳ նախարարը՝ գերմանացի գործընկերոջը

armtimes.com02/7/2023, 2:00

Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը, փակել է Լաչինի միջանցքը․ ԱԳ նախարարը՝ գերմանացի գործընկերոջը

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի տիկի՛ն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր տիկին Բերբոքին շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար:

Բայց մինչ մեր օրակարգին անդրադառնալը, ես ևս իմ ցավակցությունները հայտնեմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցություններ հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Ուզում եմ նշել, որ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը, Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:

Մենք՝ որպես 1988թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ նշել, որ մենք այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ։

Երկկողմ օրակարգում, իհարկե, կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Եվ մենք արժևորում ենք գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:

Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար:

Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ մենք համագործակցում ենք:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ մեր գոհունակությունն ու երախտիքը հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ: Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում:

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման` նշեմ, որ այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

Հարգելի՛ ներկաներ,

Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120․000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից:

Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև: Ցրտաշունչ ձմռա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385392
EUR415430
RUR55.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր