Դեպի վեր

Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը. Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ. 168 Ժամ

henaran.am02/12/2019, 6:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը. Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ. 168 Ժամ

Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Անկախ նրանից,թե ծրագիրը որքանո՞վ է արտահայտում հասարակության շրջանում եղած սպասումները և որքանո՞վ է տեղավորվում քաղաքական իշխանության կողմից նախկինում տրված խոստումների շրջանակներում, այն անխոս կընդունվի։ Իսկ թե ինչ կստանա դրանից հանրությունը, այլևս կարևոր չէ։

Մի բան միանշանակ է, որ կառավարությունը շարունակում է ճռճռան հայտարարություններով խաղալ հասարակության զգացմունքների վրա։ Քանի կար, աշխատավարձի ու կենսաթոշակի շռնդալից բարձրացում, աշխատատեղերի ու մարդկանց եկամուտների կտրուկ ավելացում, գազի, հոսանքի ու ջրի սակագնի նվազեցում, ներդրումային բում, բազում այլ և այլ բաներ էին խոստանում, հիմա էլ անցել են տնտեսական հեղափոխությանը։ Այնինչ կառավարության ծրագրում որևէ հիշատակում չկա, թե դրանից ինչ է ստանում հասարակությունը։

Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ իրականում ոչ մի տետեսական հեղափոխություն էլ չի ենթադրում այն, ինչ առաջարկում է կառավարությունը։ Եթե տնտեսական հեղափոխությունը չի բերելու տնտեսության թռիքաձև աճին և հասարակության սոցիալական վիճակի կտրուկ բարելավմանը, ապա ո՞ւմ է պետք այդ հեղափոխությունը։

Հատկանշական է, որ կառավարության ծրագրում խոսքը չկա տնտեսության թռիչքի մասին, ինչը ոչ վաղ անցյալում անընդհատ կրկնում էր վարչապետը։ Այն աճը, որն առաջիկա հինգ տարիների համար ակնկալում է կառավարությունը, որևէ աղերս չունի տնտեսական թռիչքի հետ։

Զարմանալի է, որ 5 տոկոսը Հայաստանում այլևս համարվում է աճի բարձր տեմպ։ Նախկինում ընդունված էր ասել, որ տնտեսական աճի արդյունքները հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է շատ ավելի բարձր և երկարատև աճ։ Իշխանափոխությունից հետո կառավարությունը մի կողմից՝ հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, մյուս կողմից՝ դրել է բավական համեստ աճի նշաձող։

Սա նշանակում է, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունենում։ Գործ ունենք ընդամենը հերթական բարձրագոչ հայտարարության հետ, որով կառավարությունը նպատակ ունի տպավորություն գործել հասարակության վրա։ Երկար ժամանակ պետք չի լինի դրանում համոզվելու համար։

Ակնհայտ է, որ կառավարության ծրագիրն առաջիկա հինգ տարիների համար հեղափոխական առաջընթաց չի նախատեսում, չնայած դրա համար նախկինում առկա բոլոր խոչընդոտները, որոնց մասին հաճախ հայտարարվում էր խորհրդարանի ընտրություններից առաջ, այլևս չկան։ Հասարակությունը Նիկոլ Փաշինյանին և իր թիմին օժտեց բոլոր հնարավոր ու անհնարին իրավունքներով,ուժեղ մանդատով՝ հույս ունենալով,որ, ի վերջո, կլուծվեն իրեն հուզող բազմաթիվ խնդիրները։

Հերթական անգամ, սակայն, դա տեղի չի ունենում։ Հասարակությունը դարձյալ մնում է ձեռնունայն։

Առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական կտրուկ տեղաշարժեր չեն սպասվում։ Զարգացումներն ըստ էության լինելու են այնպիսին, ինչպիսին եղել են մինչև այժմ։

Դատարկ էին այն բոլոր խոստումները, որոնք իշխանափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը շռայլում էր հասարակությանը։ Փաստն այն է, որ դրանք որևէ կերպ տեղ չեն գտել կառավարության ծրագրում։ Այսինքն՝ առաջիկա հինգ տարիներին նման հույսեր չպետք է ունենալ։

Չի սպասվում աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացում։ Մարդկանց աշխատանքով ապահովելու որևէ հեռանկար կառավարության ծրագիրը չի ուրվագծում։ Մինչդեռ ժամանակին հասարակությանը սարեր էին խոստանում։ Ու ոչ միայն՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման կամ աշխատատեղերի ստեղծման տեսքով։

Գործադիր և օրենսդիր իշխանությունը ձևավորելուց հետո՝ քաղաքական նոր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, սահուն անցավ հանրային ծառայություններն էժանացնելու վերաբերյալ ժամանակին բազմիցս հնչեցրած խոստումնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 489
EUR 565 576.5
RUR 6.5 6.74
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր