Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ դատախազությունից, այն Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:
Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել վաճառքի և գնահատման արժեքից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021 թ.-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պ...
Կարդալ ամբողջովին
