MacBook-ը վաղուց դարձել է իդեալական ընտրություն ուսման, ստեղծագործական կյանքի եւ, իհարկե, աշխատանքի համար, քանի որ միաժամանակ մեծ թվով առաջադրանքներ է կատարում։ Այն կոմպակտ է, արագաշարժ եւ արդյունավետ: Տարբեր բուհերի ուսանողների հետ միասին մենք կստուգենք, թե մինչ օրս ամենահայտնի MacBook Air M1-ն իսկապես հեշտացնո՞ւմ է ուսման գործընթացը, եւ միեւնույն ժամանակ կկիսվենք նոութբուքի առանձնահատկություններով։ Ամենուր ինձ հետ
Շրջելով համալսարանում՝ մենք նկատում ենք, որ MacBook օգտագործողները միշտ ձեռքի տակ են պահում այն՝ չնայած շենքերի, լսարանների միջեւ մշտական տեղաշարժին, սրճարան կամ գրադարան այցելություններին: Հեշտ տեղաշարժելը MacBook-ի գլխավոր առանձնահատկություններից է։ Արդյոք դա այդպե՞ս է։ Հարցնենք հենց ուսանողներին.
«Իմ MacBook Air-ը կշռում է ոչ ավելի, քան 1,5 կգ: Երբ հետս գրառումներ ու գրքեր էի տանում, մեջքս, ուսերս ցավում էին ծանրությունից, բայց հիմա Mac-ը տեղավորվում է ցանկացած պայուսակի մեջ։ Մեծ քանակությամբ տետրերի փոխարեն հիմա ունեմ հավելվածներ՝ «Trello»՝ պլանավորման, «Էջեր»՝ նշումներ անելու եւ «Keynote»՝ շնորհանդեսների համար»։
«Ես անընդհատ աշխատում եմ դպրոցում, այն չի աղմկում, արագ է աշխատում: Այն բավական փոքր է՝ ուրիշներին չանհանգստացնելու համար, բայց բավականաչափ մեծ է՝ գրառումներ անելու, նամակներին պատասխանելու կամ ինֆոգրաֆիկաներով եւ դիագրամներով հաշվետվություններ գրելու համար»:
«Այն աշխատում է ավտոնոմ ռեժիմում մինչեւ 18 ժամ, համալսարանում այն օգտագործելու համար լիովին բավարար է»։
M1 չիպն ապահովում է առավելագույն արդյունավետություն եւ էներգաարդյունավետություն, մինչդեռ MacBook Air M1-ը չունի հովացուցիչ, բայց այն չի տաքանում եւ չի աղմկում։
Լայֆհաք
Նշումների, հավելվածների եւ էլ. փոստի մեջ դուք կարող եք շատ արագ գտնել անհրաժեշտ ֆայլը Spotlight-ի միջոցով: Այս հավելվածը նաեւ արագ կսահմանի բառի իմաստը, կկատարի մաթեմատիկական հաշվարկներ եւ կդառնա միավորի փոխարկիչ։
Առավել հետաքրքիր առաջադրանքներ
Ըստ էության, ցանկացած նոթբուք պետք է պարզեցնի ուսուցման գործընթացը: Հարմարավետ պետք է լինի դրանով տարբեր նախագծեր ստեղծելը, հավելվածից հավելված ցատկելն ու հազարավոր կայքեր այցելելը։ MacBook Air-ի կայծակնային արագության աշխատանքը հնարավոր է դարձել M1 պրոցեսոր-չիպի միջոցով առաջադրանքների ռացիոնալ բաշխման շնորհիվ: Սա նշանակում է, որ Mac-ը թույլ կտա հեշտությամբ կատարել մասնագիտական առաջադրանքներ գրաֆիկայի, ձայնի հետ եւ գրել կոդեր։ Սա հաստատում են ուսանողները.
«Ես սովորում եմ դիզայների մասնագիտությամբ, եւ իմ նոութբուքը կարողանում է աշխատացնել ամենաբարդ նախագծերը: Միեւնույն ժամանակ ես ամբողջ օրն անցկացնում եմ էկրանի առջեւ, եւ աչքերս ընդհանրապես չեն հոգնում, իսկ էկրանը չի փայլում։ Եվ, իհարկե, կուզեի շեշտել Neural Engine տեխնոլոգիայի մասին: Մի քանի վայրկյան, եւ լուսանկարն ինքնաբերաբար ուղղվում է»:
«Ես ապագա ծրագրավորող եմ եւ սիրում եմ խաղալ։ Կոդերի եւ դասերի միջեւ ինձ թույլ եմ տալիս խաղալ. MacBook-ն առանց որեւէ խնդիրների գործարկում է բարդ գրաֆիկայով խաղեր, պատկերն էլ՝ պարզ եւ պայծառ»։
True Tone ֆունկցիան էկրանը հարմարեցնում է լուսավորությանը, ինչի շնորհիվ աչքերն ...
Կարդալ ամբողջովին