Դեպի վերեւ

Ինչո՞ւ փողոց չենք կոչում Դավիթ Հովհաննեսի կամ Ռուբեն Հովսեփյանի անունով

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչո՞ւ փողոց չենք կոչում Դավիթ Հովհաննեսի կամ Ռուբեն Հովսեփյանի անունով

Նախօրեին Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում որոշում է կայացվել Ծովակալ Իսակովի փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, կոչել նրա անունով: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին: Ստեղծված աղմուկը՝ տարատեսակ քննադատություններով հանդերձ, այսօր արդեն ավելի քան ժամանակավրեպ է, քանի որ ժամանակին՝ դեռ 2003-ին, մշակույթի նախարարությունն Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսը, իսկ 2013-ին էլ Էջմիածնում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը:

Երգչուհի Էմմա Պետրոսյանին այդ փաստը միանգամայն զարմացրեց. «Անկեղծ ասած՝ շատ զարմացրեց, եւ նույնիսկ մի պահ սառեցի, որովհետեւ մի գիծ կա, որը երբ անցնում ես, ամեն ինչ դառնում է սովորական եւ հասանելի, ու կարող ես ձեռք տալ ոչ միայն երեւույթին, այլ նաեւ այդ երեւույթն օգտագործել ինչպես կարող ես։ Դա ամենավտանգավոր սահմանագիծն է, որն անցնելու իրավունք ոչ մեկս չունենք։ Իսկ սահմանից այն կողմ կոչվածն արվեստն է, բարձր մշակույթն է, որի տակ ստորագրում ենք բոլորս, ասում ենք՝ հայ ենք, ներկայանում ենք աշխարհով մեկ, ի ցույց ենք դնում մեր մշակույթը։ Այդ գծից այն կողմ ժամանակը եւ պատմությունն ունի շատ խիստ կանոնակարգություն, որով մենք ապրել ենք ու դաստիարակվել մինչ օրս։ Եվ եթե դա մենք շռայլենք նրան, որին պարզապես սիրում ենք, կամ որը քիչ թե շատ սիրված է մեր հարեւանի կողմից, դա չի նշանակում, որ ինքը պետք է լինի առջեւում, իսկ մենք բոլորս՝ հետեւում, կամ էլ ինքը պետք է լինի մեր դրոշը, որովհետեւ մեր դրոշը Րաֆֆին է, Գառզուն, Մինասը, Խաչատրյանը։ Մեր բարձրարժեք դրոշը սա է, եւ մեզ իրավունք չվերապահենք այդ նիշն իջեցնել։ Լավ մարդ՝ դեռ չի նշանակում լավ մասնագիտություն, դրանք տարբեր բաներ են։ Բարձունքին ձգտելու մեր նշաձողն անվերջ փորձում են խախտել եւ խախտում են 25 տարի շարունակ, եկեք ասենք՝ բավական է, սիրենք մարդուն, բայց չխախտենք ամենակարեւոր արժեհամակարգը, որովհետեւ եւ փողոցն է մեր դրոշը, եւ երկիրը, չխառնենք մեկը մյուսի հետ, ես դեմ եմ եւ կլինեմ դեմ թե վաղը, թե մյուս օրը, որովհետեւ փողոց կոչել... ես Արամ Ասատրյան անհատին շատ հարգում եմ, բայց չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող է իր անունով կոչվել փողոց։ Նորից եմ ընդգծում՝ ես սիրում եւ հարգում եմ մարդուն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շռայլենք ու յուրաքանչյուրիս անունով կոչենք փողոց, գրադարան, դպրոց»։

Մշակույթի նախարարությունն այն օղակն է, որ պետք է թելադրի մշակութային քաղաքականություն, սահմանի այդ չափանիշները, ինչն էլ որ օրենքով սահմանված է, բայց հենց այդ նույն նախարարությունն է Արամ Ասատրյանին շնորհել «Գուսան» պատվավոր տիտղոսը, իսկ պետությունն էլ մեկ այլ ռաբիս երգչի՝ արվեստի վաստակավոր գործչի տիտղոսով պարգեւատրել։ Էմմա Պետրոսյանը, սակայն, չի ուզում նախարարության պատասխանատվության մա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 480
EUR 526 532
RUR 7.46 7.58
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ