Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրան հարցրել են, թե այս բանակցություններից հետո հնարավո՞ր է երեք երկրների ղեկավարների հերթական հանդիպում։
«Կլինի այնպես, ինչպես կորոշեն»,- «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ «նույն պատկերացումն ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը»։
«Հիմա մենք խոսում ենք տեխնիկական մանրամասների մասին, դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ մենք խոսում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է: Կոնկրետ մենք ուղղակի կխոսենք, թե ինչ կարգով է լինելու հատման կարգը, ինչ ընթա...
Կարդալ ամբողջովին