Դեպի վեր

ՊԵԿ-ը Պռոշյանի շինություններում էլեկտրամատակարարման միացման կամ անջատման որևէ գործողություն չի իրականացրել․ պարզաբանում

armtimes.com01/24/2023, 5:00
  • Email
  • Facebook
  • Twitter

ՊԵԿ-ը Պռոշյանի շինություններում էլեկտրամատակարարման միացման կամ անջատման որևէ գործողություն չի իրականացրել․ պարզաբանում

Հաշվի առնելով Պռոշյան համայնքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված շենք-շինությունների հետ կապված իրավիճակը` ՀՀ ՊԵԿ-ը դրանց վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարարությունը սկսելու նպատակով:

Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ, թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո։ Ավելին, ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար աշխատանքներ են իրականացվել ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու համար:

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 6-ին ՊԵԿ-ի կողմից ստորագրված գույքի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքները, շինությունների արտաքին և ներքին վիճակը:

Ուսումնասիրությունների ընթացքում շինության տարածքում նկատվել է մինչև 10 անձ, որոնց հետ ոստիկանության ներկայացուցիչները տարել են բացատրական աշխատանքներ` նրանց կողմից վայրը լքելու անհրաժեշտության վերաբերյալ:

2022 թվականի տարեվերջին տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 400 407
EUR 429 445
RUR 4.41 4.67
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր