ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«ԿԳՄՍ նախարարի ճեպազրույթը կամ no comment
Լսում եմ ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը Կամերային երաժշտական թատրոնը լուծարելու և Հ․ Պարոնյան թատրոնին միավորելու մասին։ Ոլորտին բացարձակ անտեղյակ մարդու խոսք․․․շատ մտահոգիչ ու կցկտուր խոսք․․․
Մեկ անգամ ևս նախարարի շուրթերով հաստատվեց այս օրերին շրջանառվող հիմնական շարժառիթը․ թատրոնը լուծարվում է սիմֆոնիկ/երիտասարդական/ նվագախմբին տեղ հատկացնելու նպակակով։ Նախարարը չկարողացավ որևէ հիմնավորում նշել, խոսել լուծարվող թատրոնի ստեղծագործական խնդիրների, առաքելության, ֆինանսական միջոցների, ձախողումների կամ ձեռքբերումների, աշխատակազմի թվաքանակի, Պարոնյան թատրոնում «տեղավորվելու» արդյունքում հնարավոր անարդյունավետ պայմանների կամ կոլեկտիվի իրական թվաքանակի մասին։ Զրո մշակութային խոսույթ՝ ասես մի հանդը մյուսից առանձնացնող ցանկապատն են վերացնում․․․
Նախարարը չմոռացավ նշել, որ իրենք ելնում են երկրում վարվող մշակութայնին քաղաքականությունից։ Նախարարին և մյուսներին հիշեցնեմ, որ նախարարությունը արդեն տարիներ շարունակ չունի մշակութային քաղաքականության ոչ հայեցակարգ, ոչ ռազմավարություն, բնականաբար՝ ոչ էլ քաղաքականություն։...
Կարդալ ամբողջովին