Հայաստանյան բոլոր բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները։ Ըստ դրանց՝ հաստատվում է տեղեկությունը, որ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պահանջից հետո Հայաստանում այս տարվանից գործունեությունը կշարունակի 17 բանկ, որոնց նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը 30 մլրդ դրամ է։
2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։
Երկու տարվա ընթացքում բանկերի մեծամասնությունը համալրեց նորմատիվային կապիտալի շեմը։ Միայն 4 բանկ չկարողացավ «դիմանալ» նոր պահանջին։ Արդյունքում 21 առևտրային բանկերից մնացին 17-ը։
Բանկերի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կազմված ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք բանկերի նորմատիվային (ընդհանուր) կապիտալի չափը 2015 և 2016 թվականների տարեվերջի դրությամբ։
Միայն «Յունիբանկ»-ի և «Արցախբանկ»-ի ընդհանուր կապիտալի ցուցանիշներում առաջին հայացքից հակասություն կար, քանի որ դրանք, ըստ հիմնական տնտեսական նորմատիվների մասին հաշվետվությունների, չեն հասնում 30 միլիարդ դրամի։ Ըստ հաշվետվությունների՝ 2016-ի տարվա վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 27 մլրդ դրամ, իսկ «Արցախբանկ»-ինը՝ մոտ 17.9 մլրդ դրամ։ Սակայն, ինչպես երևում է, բանկերի ֆինանսական հաշվետվությունները պատրաստվել են մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը ընդգրկող ժամանակաշրջանը, քանի որ երկու բանկերի հաշվետվություններին կից ծանոթագրություններում էլ կարդում ենք, որ նշված բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալը 31.12.16թ.-ի դրությամբ հատել է 30 մլրդ դրամի շեմը։ Ինֆոգրաֆիակայում ներկայացրել ենք հենց այդ ցուցանիշները...
Կարդալ ամբողջովին