ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ կօգնի ծաղիկների լեզուն, քանզի հենց ձեր նվիրած ծաղկեփունջը կհուշի, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել հարաբերություններում։ Հետեւաբար, ուշադիր եղեք եւ ճիշտ ծաղիկներ ընտրեք սիրելի էակի համար։
ՑԼԵՐ
Օգոստոսի 18-ին կհասկանաք, որ շատ հնարավորություններ եք բաց թողել սիրելիի հետ հարաբերություններն ավելի մտերմացնելու, միմյանց ավելի շատ վստահելու եւ ձեր սերն ամրապնդելու համար։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Շուտով ձեզ կընձեռվի եւս մեկ հնարավորություն, որն արդեն անպայման պետք է օգտագործեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը չի ցանկանա լրջորեն հասկանալ, թե որն է ձեր տխուր տրամադրության իրական պատճառը։ Պատրաստվեք, որ նա չի փորձելու փոխել ձեզ, հարցնել, թե ինչ է պատահել։ Նա ընդունելու է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օգոստոսի 18-ին սիրելի անձնավորությունից վիրավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Նրա վերաբերմունքը ձեզ, ձեր հարազատներին եւ մտերիմներին անընդունելի կլինի ձեզ համար։ Սակայն մյուս կողմից՝ նա պարտավոր չէ բոլորին սիրել։ Նրան էլ կարելի է հասկանալ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ կթվա՝ այն, ինչ դուք անում եք ձեր անձնական կյանքում, սխալ է եւ հարկավոր է այլ կերպ վարվել։ Սակայն ձեր կյանքի մոդելը փոխելուց առաջ մի մոռացեք խորհրդակցել սիրելի էակի հետ։ Չէ որ դա նրան էլ է վերաբերում։
ԿՈՒՅՍԵՐ
Օգոստոսի 18-ը շոփինգի օր է հայտարարված Կույսերի համար։ Սառնարանում արդեն ամեն ինչ վերջացել է, զգեստապահարանը վաղուց չի թարմացվել։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս շատ չլարվել ու նյարդայնանալ, քանզի դուք այնքան խելամիտ եք, որ ավելորդ ծախսեր չեք անի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար բժիշկ կլինեք։ Ոչ մեկն ու ոչինչ չի կարող այդքան լավ ու դրական ազդեցություն ունենալ նրա վրա, քան ձեր համբույրը։ Իսկ ձեր բարի եւ ջերմ խոսքերը դեղ ու դարման կլինեն նրա համար։ Այո, օգոստոսի 18-ին ձեզ Այբոլիտի դերում զգացեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Օգոստոսի 18-ին կզգ...
Կարդալ ամբողջովին