Դեպի վեր

Աննա Դանիբեկյանը մեկնում է արձակուրդ

panorama.am12/3/2019, 2:30

Աննա Դանիբեկյանը մեկնում է արձակուրդ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումն։ Հաշվի առնելով, որ դատավոր Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին, ժամը 13:00-ին։

Միջնորդության քննարկման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները նշեցին, որ նրանք նույնպես ունեն նմանատիպ միջնորդություն, որը սակայն պետք է առանձին քննարկվի, քանի որ չնայած պատճառաբանված մասում առկա ընդհանրություններին, կան նաև որոշակի տարբերություններ, միջնորդությունների առարկան և խնդրանքները տարբեր են և վերաբերում են տարբեր անձանց։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, որպեսզի որևէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի 2008 թվականի իրադարձությունների համար, անհրաժեշտ է, որ նրան վերագրվող արարքի նկարագրությունը համապատասխանի ինչպես այն ժամանակվա Քր․ Օր-ի 300 հոդվածին, այնպես էլ ներկայիս Քր․ Օրենսգրքի 300.1 հոդվածին։

«Եթե այս հոդվածներից որևէ մեկը հնարավոր չէ մեղսագրել այդ մարդուն, ապա 2008 թ․ իրադարձությունների համար նրա նկատմամբ հնարավոր չէ քրեական հետապնդում իրականացնել։ Երկրորդ՝ եթե քրեական որևէ օրենք չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, և եթե այդ հանգամանքը հանրաճանաչ է, ուրեմն որևէ մեկը չի կարող այդ հոդվածով պատասխանատվության ենթարկվել։ Երրորդ՝ 2008 թ․ դրությամբ Քր․ Օր․-ի 300 հոդվածը չէր համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Այստեղից կարելի է անել միայն մեկ հետևություն՝ այստեղ նստածներից ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր