Դեպի վեր

Ուժը կորցրած օրենքը չի դադարում գոյություն ունենալ նախկինում եղած հարաբերությունների համար. Հայր Ղուկասյան

panorama.am07/20/2022, 8:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Ուժը կորցրած օրենքը չի դադարում գոյություն ունենալ նախկինում եղած հարաբերությունների համար. Հայր Ղուկասյան

«Հուլիսի 1-ից մենք ապրում ենք նոր քրեադատավարականա իրականության մեջ, բնականաբար, ցանկացած իրավակիրառ և այդպիսի առանցքային նշանակություն ունեցող իրավական ակտեր առաջացնում են բազում հարցեր, անհրաժեշտ է դրանք պարզաբանել»,- ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ քննարկմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Իրավական ակտերի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված Հայր Ղուկասյանը նախ ասաց, որ կա ձևավորված մոտեցում, որ 2003 թ. ընդունված Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից ուժը կորցրած է, այլևս չկա, չի գործում, մեռած օրենքը չի կարող կիրառվել։

«Նույնիսկ ուժը կորցրած իրավական ակտերն ունեն որոշակի գործողություն, եթե մենք նայենք իրավական կարգավորումները, ապա անցումային դրույթներում դրանց բացակայությունից բացի, կան այլ իրավական կարգավորումներ։

Այսինքն, երբ որ հանցագործություն է կատարվել 2022 հուլիսի 1-ից առաջ, մնում է հանցագործություն՝ անկախ նրանց, այդ Քրեական օրենսգիրքը ուժը կորցրած է, թե ոչ, հետևաբար բոլոր այն մեղադրանքները, որոնք կապված են 2003 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմամբ, շարունակում են մնալ, գոյություն ունենալ, որովհետև իրենք լեգիտիմ են»։

Նա նշեց, որ այս կանոնից կա մի քանի բացառություն, որոնք շատ պարզ են. «Սահմանադրության 72-րդ հոդված, արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենք, հետադարձ ուժ, այսինքն եթե նոր Քրեական օրենսգրքում չենք ունենա հոդվածներ, որոնք եղել են նախկին Քրեական օրենսգրքում, աշխատելու է արարքի հանցավորությունը վերացնելու կանոնը կամ ապաքրեականացման կանոնը, որի հետևանքով այդ արարքները համապատասխան գնահատական կստանան, այսինքն լրիվ կամ մասնակի ապաքրեականացման արդյունքում դատավարական լուծումն էլ պետք է լինի քրեական հետ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր