Դեպի վեր

Վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի պարսկերեն լույս տեսած «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը

armenpress.am06/11/2021, 7:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի պարսկերեն լույս տեսած «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը

Հայաստանի գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ մանկապատանեկան, պատանեկան գրականությունն արդիական և պահանջված է բոլոր ժամանակներում:

Այդ է վկայում այն, որ հայ հեղինակների մանկապատանեկան ստեղծագործությունները լույս են տեսնում տարբեր լեզուներով: Օրերս պարսկերեն է վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ գիրքը տպագրվել է 2005-2006 թթ. Հայաստանում: Այն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

Միլիտոնյանը պատմում է, որ հինգ տարի առաջ գիրքը հրատարակվել է պարսկերեն: «Նախորդ տարի ինձանից վեպը վերահրատարակելու իրավունք խնդրեց պարսկական մեկ այլ հրատարակչություն: Տվեցի համաձայնությունս, և օրերս ինձ ուղարկեցին վերահրատարակված տարբերակը: Փաստորեն, գրքի հերոս բադիկը ճամփորդում է աշխարհով մեկ»,- նշում է գրողը:

Վեպում բադիկը շրջագայում է ամբողջ աշխարհում: Նա մի հնարք ունի. թռչելով չի ճանապարհորդում, այլ երկրագունդը թաթիկով պտտեցնում է՝ հայտնվելով այնտեղ, որտեղ ցանկանում է, հանդիպում է հետաքրքիր մարդկանց: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հնարավոր է, որ վեպը թարգմանվի նաև այլ լեզուներով:

Միլիտոնյանը վստահ է՝ պատանեկան գրքերի կարիքն աշխարհում շատ է: «Դժվար գրականություն է, որովհետև միջին տարիքի երեխաների համար է, իսկ դա այն տարիքն է, երբ նրանք մանկությունից անցում են կատարում պատանեկություն, հոգեբանական, ֆիզիոլոգիական փոփ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 496 503
EUR 590 603
RUR 6.82 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր