Ավելի քան 2 տասնյակ գրքերի հեղինակ, արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես և շատ-շատերը, հնարավորինս փորձել է աջակցել հայ զինվորին՝ ընդգրկվելով թե՛ կամավորական աշխատանքներում, թե՛ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, նաև Գրողների միության ձեռնարկած միջոցառումներում:
«Ամեն մեկս, կարծում եմ, մեր կարողացածի չափով մեր լուման ներդնում ենք: Դա մեր պարտականությունն է, մենք հայ մարդ ենք, պարտավոր ենք անել: Ամեն մեկն իր գիրքն էր վաճառում, իր նկարն էր վաճառում, ով ինչ կարող է: Այո, էսպես էլ պետք է լինի, մի բռունցք պիտի լինենք, համերաշխ, միասնական», - նշեց Համբարձումյանը:
Խոսելով ամռան սկզբին հրատարակած գրքի մասին,...
Կարդալ ամբողջովին