Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է Մոսկվա այցելելու ՌԴ նախագահ Պուտինի հրավերը: Այս տեղեկատվության ֆոնին հիշարժան է Հայաստան նրա այցի պատմությունը, որը զարգանում է արդեն չորս տարի: Իր պաշտոնամուտից ի վեր Իրանի նախագահն, ըստ տարբեր աղբյուրների, պատրաստվում է այցելել Հայաստան, բայց այդ այցը այդպես էլ տեղի չի ունենում: Բոլորովին վերջերս էլ հերթական անգամ տեղեկություն եղավ` Իրանի դեսպանին հղումով, որ Ռոհանին մոտ ապագայում կայցելի Հայաստան: Նշվում էր նույնիսկ, որ այդ այցը կլինի մինչեւ տարեվերջ: Տարեվերջին մնում է մոտ երկու տասնյակ օր, եւ դժվար է պատկերացնել, թե արդյոք այդ ընթացքում կկազմակերպվի Իրանի նախագահի այցը: Մոսկվա այցելելու մասին տեղեկության ֆոնին էլ հարց է առաջ գալիս` Ռոհանին Մինչեւ Մոսկվա այցելելը կայցելի՞ Հայաստան: Թե՞ Իրանի նախագահն ընդհանրապես որոշեց Երեւանի փոխարեն այցելել Մոսկվա, քանի որ այդ այցը նրա համար կլինի առնվազն «երկուսը մեկում»: Հաշվի առնելով Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը, Իրանի նախագահը թերեւս կարող է մտածել, որ Մոսկվա այցի ընթացքում էլ հենց անմիջապես Ռուսաստանի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերության հարցեր: Եթե Երեւանը Իրանի հետ քայլերում անընդհատ հայացքն ուղղելու է Մոսկվայի հավանությանը, կամ անընդհատ մտածելու է, թե այս կամ այն քայլին ինչպես կվերաբերի Մոսկվան, ապա Իրանի համար գուցե առավել պրակտիկ է անմիջապես խոսել Մոսկվայի հետ եւ հասկանալ, թե ինչ է հնարավոր Հայաստանի հետ: Իրանի նախագահը իր պաշտոնամուտից ի վեր պարբերաբար շեշտադրել է այդ խնդիրը, Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, տարբեր առիթներով հայտարարելով, որ հայ-իրանական ծրագրերը ունեն հետեւողականության կարիք: Թեհրանը այդ հայտարարություններով ակնարկում էր, որ Հայաստանը համարժեք չի մնում պայմանավորվածություններին, կամ անընդհատ փոխում է դրանք: Միայն գազի բնագավառում գործակցության մակարդակը եւ դրվագները բավական են արձանագրելու համար, որ Հայաստանը չունի ինքնիշխանություն Իրանի հետ հարաբերությունը լիարժեք զարգացնելու համար, կամ առնվազն վախենում է այդ հարցում անցնել մի սահման, որը կհարուցի Մոսկվայի զայրույթը: Իսկ Վիկիլիքսի հրապարակումներից մեկում ընդհանրապես բաց տեքստով նշվում էր, թե Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն ինչպես էր խոստովանել, որ Իրանից Հայաստան գազամուղը կառուցել են փոքր տրամագծով, քանի որ եղել է Մոսկվայի ճնշումը` տարանցիկ գազամուղ թույլ չտալու առումով: Այդ իրավիճակն է անկասկած Իրանի հետ հարաբերության գործնականում բոլոր ռ...
Կարդալ ամբողջովին