«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց հավաքածուում հայ հեղինակի ընդամենը 14 աշխատանք է պահվում, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունն է:
«Կարևորում եմ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած այն աշխատանքներին, որոնք պատկանում են հայ հեղինակներին»,-շեշտեց Մկրտչյանն ու հավելեց՝ ապագայում ևս մեկ ցուցահանդես կնախաձեռնեն՝ ներկայացնելով հավաքածուի բոլոր հայ նկարիչների գործերը:
Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, վստահեցրեց, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը Ավետիսյանի վաղ շրջանի ամենակարևոր աշխատանքներից է: Ըստ նրա՝ այն «Ջաջուռ» կտավի լրացումն է և ոչ պակաս գեղագիտական նշանակություն ունի:
«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և կարծում եմ, որ մեծ արվեստագետներին հիշելը շատ կարևոր է: Նոր սերունդ է գալիս: Պետք է խոսել մեծերի մասին, վերանայել նրանց կատարած աշխատանքը»,-նշեց նա ու հիշեց, թե ինչպես է նկարել իր հայրը:
Նարեկ Ավետիսյանի խոսքով՝ Մինաս Ավետիսյանը կտավն սկսում էր այնպես, ինչպես կտեսներ այն իր մտքում՝ հստակ: Նկարիչը վերարտադրել է իր գաղափարն ու զգացողությունը, սակայն հաճախ է փոփոխել գունային գամման:
««Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավում տեսնում ենք, որ ներքևի հատվածի գունաշերտերը, կուտակվելով մեկը մյուսի վրա, ստեղծում են հարուստ կո...
Կարդալ ամբողջովին