Դեպի վեր

Վանաձորում առանձնակի դաժանությամբ իր՝ ուսուցչուհի կնոջը սպանած ամուսինը, ով անհատ ձեռներեց է, կալանավորվել ու տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com12/27/2022, 3:18

Վանաձորում առանձնակի դաժանությամբ իր՝ ուսուցչուհի կնոջը սպանած ամուսինը, ով անհատ ձեռներեց է, կալանավորվել ու տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ի նկատմամբ, ով կասկածվում է դեկտեմբերի 25-ին Վանաձորում սեփական տան բակում գտնվող զրուցարանում առանձնակի դաժանությամբ իր 34-ամյա կնոջը սպանելու մեջ;



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Սուղյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և ժամեր անց խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Օնիկ Մ-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժորա Վերանյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել էին պարանոցը կտրած կնոջ դի։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկին ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել և տարածքը սահմանազատել էին Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանի, պարեկներ Հրաչյա Հակոբյանի, Արման Հակոբյանի, Հայկ Երիցյանի և Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր