PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվել է Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը:
Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան:
Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին::
Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ շուկայի մասնաբաժնի առումով՝ առհասարակ: 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տևողության առումով ևս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաև ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (36%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:
«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարևոր նախապայման: Միևնույն ժամանակ՝ մեզ համար շարունակում է ռազմավարական կարևորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում և թե՛ հզորությունների ավելացում: Նոր կ...
Կարդալ ամբողջովին