Դեպի վեր

Հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին

armenpress.am06/11/2021, 2:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ:

Անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, մասնավորապես 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի (Իդա Քարամյան, 1908-1974) աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը։ Վիրջինիա Դեյվիսը Հանրապետության նախագահի աշխատակազմին է փոխանցել 1950-ական թվականների վերջում Իդա Քարի Հայաստանում արած լուսանկարների հարուստ հավաքածուն։

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը և հայտնի է հատկապես անվանի արվեստագետների և գրողների լուսանկարներով։ Գրողներ Սոմերսեթ Մոեմի, Ժան-Պոլ Սարտրի, Էժեն Իոնեսկոյի, Թոմաս Էլիոթի, նկարիչ Մարկ Շագալի, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրի, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի և այլոց հանրահայտ դիմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 496 503
EUR 590 603
RUR 6.82 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր