Դեպի վեր

Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան

panorama.am02/20/2021, 11:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան

«Այս իշխանությունները գործում եմ տրամանանությունից դուրս»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով իր համախոհների հետ երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։

Նա նշեց, որ այսօր ունենք 5000-ից ավելի զոհեր, 10 հազարից ավելի հաշմանադմություն ստացած երիտասարդներ, գերիներ։

«Իշխանությունը որևէ հարց չի լուծում, օգտագործում է իրավապահ համակարգը՝ որպեսզի լռեցնի իր ընդդիմախոսներին։ Նկատի ունեմ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի ձերբակալությունները։
Այսօր Հայաստանի անվտանգության հետ կապված կան ավելի կարևոր հարցեր։ Ցավով եմ ասում, որ Ազգային անվտանգության ծառայությունը նման նպատակի համար է օգտագործվում։

Չգիտեմ՝ ինչ-որ ֆեյք, որը իբր վիրավորել է իշխանություններին, իբր ֆեյքին վարողները Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն են։ Նրանց ճանաչողները գիտեն՝ անհնար է, որ նրանք նման գործողություն անեն։ Նրանք ունեն այնքան հնարավորություն, համարձակություն, որ իրենց կարծիքները արտահայտեն բաց, իրենց դեմքով, ինչը միշտ արել են ու չեն թաքնվել որևէ ֆեյքի հետևում»,- ասաց Ա. Վանեցյանը։

Նա նշեց, որ ուղղակի ամոթ է, կեղծ, շինծու գոծով են նրանց ձերբակալել. «Իմ նախկին գործընկերներին խորհուրդ եմ տալիս չկատարել քաղաքական պատվեր, բացառապես ծառայել մեր ժողովրդին ու մեր հայրենիքին»։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 523.5 527.5
EUR 630 641.5
RUR 7.09 7.29
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր