Հունվարի 15-ին Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության եւ հաղորդավարական արվեստ բաժինների համար: Այսօր Հանրային հեռուստաընկերությունում տեղի է ունեցել ակադեմիայի պաշտոնական բացումը՝ արդեն իսկ ընտրված սաների մասնակցությամբ: Մեդիա ակադեմիայում ուսումնառությունը ենթադրում է 5-ամսյա դասընթաց, որի ընթացքում ուսանողները փորձաշրջան կանցնեն Հանրայինում, կստանան նկարահանման տաղավարում եւ ուղիղ եթերում տեղի ունեցող աշխատանքներին մասնակցելու հնարավորություն, իսկ նրանցից լավագույնները հետագայում կհամալրեն Առաջին ալիքի թիմը:
Ավելի քան 3000 դիմորդներից ընտրվել են 102-ը՝ 34-ը հաղորդավարական արվեստի, 33-ը սպորտային լրագրության եւ 35-ը լրագրության բաժիններում ուսանելու: Ակադեմիայի սաների թվում են ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, այնպես էլ արդեն այլ մասնագիտություններում հմտացած անձինք:
18-ամյա Միլենա Առաքելյանը, որ սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ժակուլտետի առաջին կուրսում, դիմել է Մեդիա ակադեմիա՝ գործնական հմտություններ ստանալու նպատակով: Նրա, ինչպես նաեւ հրավիրված մյուս մասնակիցների համար անակնկալ էր այն, որ իրենք արդեն ակադեմիայի սաներ են: Այս ուրախ լուրը նրանք իմացան պաշտոնական բացման ընթացքում:
«Դիմել եմ մարզական լրագրության բաժին, որովհետեւ սպորտն ինձ շատ հոգեհարազատ է: Կարծում եմ՝ սա շատ մեծ հնարավորություն է մեզ համար ավելի հմտանալու մեր մասնագիտությունում: Աշխատելով ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ կկարողանանք մեծ փորձ ձեռք բերել, սովորել աշխատել հեռուստաեթերում: Հույս ունեմ, որ հետագայում նաեւ աշխատանքի հնարավորություն կստանամ»,- Bravo.am-ի հետ զրույցում պատմել է Միլենան:
Կային նաեւ մասնակիցներ, որ եկել էին իրենց համար բոլորովին նոր փորձառության հետեւից: Զբոսաշրջության ոլորտի մասնագետ Ավետ Պեպանյանի համար հեռուստատեսությունն ինչ-որ առումով մանկության երազանք է:
«Հեռուստատեսության աշխատանքին ներսից ծանոթանալը հետաքրքրում էր դեռ մանկուց: Այսօր այն գրավիչ է նաեւ ոլորտի մասնագետների հետ աշխատելու, նոր հմտություններ ստանալու, ինչպես նաեւ նոր շրջապատ ձեռք բերելու տեսանկյունից: Ընտրել եմ հաղորդավարության բաժինը: Կուզեի մասնակից դառնալ գիտահանրամատչելի հաղորդումների պատրաստման գործընթացին, քանի որ սիրում եմ այդ բնագավառն ու հաճախ եմ դիտում այդ ուղղվածության հաղորդումներ ա...
Կարդալ ամբողջովին