Դեպի վեր

Ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ, ուշքի՛ եկեք. Անահիտ Բախշյան

armtimes.com10/16/2020, 12:24

Ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ, ուշքի՛ եկեք. Անահիտ Բախշյան

Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր լռել է, պապանձվել, չի արձագանքում Արցախում եւ ՀՀ-ում կատարվող օրհասական դրվագներին, այս անտարբերությունը ՄԱԿ-ին չի սազում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այս մասին այսօր հայտարարեց հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ ինքը եկել է՝ մասնակցելու այս ակցիային, որովհետեւ չի կարող խրամատ գնալ, եւ ուզում է ինչ-որ բանով օգնել իր պետությանը. «Այս անտարբերությունը հակասում է ՄԱԿ-ի գրված-չգրված բոլոր օրենքներին, իսկ դրանք բազմաթիվ են, ճոխ են, գեղեցիկ են թղթի վրա, իսկ իրականում ունենք այն, որ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ լուրերը չեք տալիս, այդ մասին չեք խոսում, ձեր սենյակներում փակված՝ իբրեւ թե մտահոգվում եք, ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ»,- ասաց Բախշյանը:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել. «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք, երկակի ստանդարտներով ընդգծված վերաբերմունքից:

Բախշյանի խոսքով՝ ՄԱԿ-ից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, որովհետեւ եթե այն քայլ անելիս լիներ, ակցիայի կարիքը էլ չէր լինի. «ՄԱԿ, ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել, եւ այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, ափսոսում եմ, ուշքի՛ եկեք, խելքի՛ եկեք: Միեւնույնն է, դուք գալու եք, արժանապատիվ, ազատ ու անկախ ՀՀ-ում խնդրելու եք այդ գործընթացները նորից սկսել, եւ մենք մեծահոգաբար ներելու ենք ձեր այս անտարբեր պահվածքը»,- ասաց Բախշյանը:

Նա շեշտեց, որ իրենց այսօր հանդիպած ներկայացուցիչը խուլ ու համրի նման լսեց, ասաց՝ ձեր խոսքերը կփոխանցեմ, բայց ինքը նրանից անգամ որեւէ ակնկալիք չունի. «Բայց մեր հասարակությունը բարձրացրեց իր ձայնը, ասաց, որ ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից, ասաց՝ մենք ձեզ անդամավճար ենք մուծում, գրողը տանի, դուք չեք կարող այսպես անտարբեր նայել, թե ինչ է կատարվում ՀՀ-ում եւ Արցախում այն դեպքում, երբ թշնամի երկրի գրասենյակը գն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր