BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Հրանտ Թոխատյան՝ 198 հիշատակում,
• Անդրե՝ 85 հիշատակում,
• Սոնա Ռուբենյան ՝ 53 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Մայիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Հրանտ Թոխատյանն է: Ժողովրդական արտիստը շարունակում է հասարակական ակտիվ գործունեությունը, որով եւ պայմանավորված է լրատվամիջոցներում հիշատակումների թվի աճը:
Դերասանը Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց է եղել՝ ի աջակցություն անազատության մեջ պահվող գեներալի: Նա դատարանի բակում է գտնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դատական նիստի ժամանակ: Թոխատյանը այլ անձանց հետ երաշխավորություն էր ներկայացրել Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար: Նա մենակ չէր թողել զոհված զինծառայողների ծնողներին նաեւ Հանրապետության հրապարակում նստացույց անելիս:
Երկրորդ հորիզոնականում Անդրեն է: Մայիսին կայքերն անդրադարձել են երգչի հարսանիքին, որը պետք է տեղի ունենար դեռ 2022-ի սեպտեմբերի 26-ին՝ Հովհաննավանքում, սակայն սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին խախտեց հարաբերական անդորրն ու հարձակ...
Կարդալ ամբողջովին