ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել բռնություններն ուղղված Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումը ցույց է տալիս, որ այդ երկիրը հանձնառու չէ խաղաղությանն ու կայունությանը: «Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները»,- ասել է կոնգրեսականը։ «Չնայած պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ անցած շաբաթ ունեցած հանդիպումներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարմություն չի հայտնում հակամարտության կարգավորման գործընթացին: Ինձ համար կասկածելի է Ալիևի` խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը: Ես հուսով եմ, որ ԱՄՆ կառավարությունը կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ,-ընդգծել է Կոստան: Նշենք, որ շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ արդեն հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետա...
Կարդալ ամբողջովին