Ծովինար Մարտիրոսյանն այսօր՝ հունվարի 18-ին, դարձել է 38 տարեկան: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշեց՝ նախորդ դժվար տարիները թողել են իրենց հետքը, եւ այժմ լիարժեք չի կարող ուրախանալ՝ գիտակցելով, թե ինչ արհավիրքի միջով ենք անցնում: «Տորթի մոմերը փչելիս միայն խաղաղության մասին եմ խնդրելու ու պատկերացնելու, որ մենք արդեն ունենք խաղաղ ու անվտանգ երկիր»,- ասաց նա:
Տարեդարձի առթիվ անակնկալներից խոսելիս նա շեշտեց՝ չի սիրում ո՛չ լավ, ո՛չ վատ անակնկալներ, սակայն մի փոքր մտածելուց հետո հատուկ առանձնացրեց ամուսնու տպավորիչ նվերն իր 35-ամյակին. դերասան Նարեկ Հայկազյանը փոքրիկ հոլովակ էր պատրաստել, որում հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ հայտնիները շնորհավորանքներ էին հղում Ծովինարին։ «Շատերին երկար ժամանակ չէի տեսել, շատ էի կարոտել: Իսկապես, տպավորիչ էր»,-ասաց դերասանուհին:
38 տարիների ընթացքում Ծովինարը չի փոխվել. պարզությունը եւ անկեղծությունը չեն պակասել: Մեզ հետ զրուցելիս նրան ընկերակցում էին մտերիմները, որոնք նշեցին՝ դերասանուհու դրական կողմերից են ո...