ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Լանգևինը դատապարտել է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևին Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի համար: Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Կոնգրեսականի հայտարարությունը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Տիկին խոսնակ, կանգնում եմ՝ սգալու և ոգեկոչելու 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում, 1988թ.-ի նոյեմբերի 21-27-ը Կիրովաբադում և 1990թ.-ի հունվարի 13-19-ը հայերի դեմ իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:
Այդ իրադարձությունների ժամանակ հարձակվողները խոշտանգել և սպանել են հարյուրավոր հայ բնակիչների: Դատապարտում եմ այդ կոտորածները և Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների և նրանց մշակույթի դեմ հետագա ագրեսիան:33 տարի առաջ Սումբայիթում տեղի ունեցած հարձակումների տարելից...
Կարդալ ամբողջովին