Դեպի վերեւ

Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան

armenpress.am02/29/2016, 2:05
  • Email
  • Facebook
  • Twitter

Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան

Եթե մարդ ուժեղ մարդկանցով է շրջապատված, չի կարող թույլ լինել: Մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը վստահ է` ուժեղ ասելով պետք չէ հասկանալ միայն ֆիզիկական ուժը: Սարգիս Ստեփանյանն ընդամենն օրեր առաջ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից «Հայկյան» մրցանակ ստացել` ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական սխրանքի դրսևորման ու անմնացորդ նվիրումի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում մերօրյա հերոսը պատմում է սխրանքի, «Հայկյանի» կարևորության ու գործը շարունակող երիտասարդ սերնդի մասին: «Հայկյանն» ստանալը շատ ոգևորիչ էր Մեծ պատիվ էր, մանավանդ, որ գերագույն հրամանատարն էր մրցանակը հանձնում: Պարտավորեցնում է հետագայում ավելի ուժեղ, ավելի ամուր լինել, նոր գործողություններն ավելի լավ կատարել: Երիտասարդությունը ծափահարություններով, հարգանք ցույց տալով դիմավորեց ինձ: Ինձ համար մեծ պատիվ էր. դա է ուժ, կյանք տալիս: Ես ուժեղ եմ իմ ժողովրդով, ես մենակ չեմ, իմ կողքին են բոլորը: Ինձ համար սա ամեն ինչ է: Մինչ այսօր ծառայում եմ.. 2007 թվականից անցել եմ ծառայության ՀՀ զինված ուժերում և մինչ այսօր ծառայում եմ: Ծանր վիրավորվել եմ: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Այդ ժամանակ իրավիճակը սահմանում բավականին խառն էր: Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինընկեր ունեինք: Ես ստացա նրան չեզոք գոտուց դուրս բերելու հրաման: Տարածքն ականապատված էր. գիտակցելով, որ ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել մեր ընկերոջ համար, փորձեցի շատ արագ գործել: Խնդիրը կատարելու ժամանակ ոտքերիս տակ պայթեց ականը, վիրավորվեցի, կորցրեցի երկու ոտքս և աջ ձեռքս: Ծառայությունը` կյանքի անբաժանելի մաս Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է եղել, պատերազմական տարիներն անցկացրել է մարտի դաշտում: Ես այդ ժամանակ փոքր եմ եղել, տեսել եմ, հարցեր տվել: Հայրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց, որ անցնեմ ինձ համար համապատասխան ծառայության: Իմ ընդունակություններից ելնելով` ընդունեցին հատուկ նշանակության զորքեր: Բավականին երկար զբաղվել եմ ծանրամարտով, ծանրամարտի սպորտի վարպետ եմ: Ծառայության անցա, վերապատրաստվեցի: Հայրս միշտ ինձ խորհուրդներ է տվել, հիմա էլ է տալիս Դեպքից հետո, երբ ինձ Արցախից բերել են կենտրոնական հոսպիտալ, բժիշկներն ասել են, որ 3-4 օր հետո կարթնանամ, բայց հաջորդ օրն արթնացել եմ, բոլորը զարմացել են: Կանչել եմ հայրիկիս, նա դժվարացել է մտնել սենյակ: Հետո, երբ եկավ, պառկած էի: Մոտեցավ, խոսեցի, շատ ուրախացավ: Երևի մտածում էր, որ եթե մարդ մարմնի կեսը կորցնում է, ուղեղում էլ ինչ-որ բան է փոխվում: Եվ մի ուրիշ ուրախությամբ ուրախացավ, երբ տեսավ, որ ամեն ինչ նորմալ է: Կյանքը սահմանին Սահման պահող ցանկացած մարդ առաջին հերթին գիտակցում է, որ պահում, պաշտպանում է իր ընտանիքը: Դա իրեն պարտավորեցնում է ավելի զգոն, ուշադիր լինել, չսխալվել: Բոլորն էլ գիտակացում են, որ սահմանը պահում են իրենց հայրենիքի համար, և դա պատվով են անում: … Մեր նախագահն ասաց, որ փայլուն երիտասարդութներ ունենք: Ճիշտ է ասում. հայրենասեր են, նրանք սահմանն ուրիշ ձև են պահում, ավելի ոգևորված: Նրանց դուր է գալիս, որ իրենց վստահում են: Ամենակարևորը` ուժեղ են: Մեր երիտասարդությունը, ինչպես ասում է նախագահը, փայլուն կատարում է ցանկացած խնդիր: Սեր սպորտի նկատմամբ Ժամանակին լուրջ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվել եմ ծանրամարտով: Բավականին լավ արդյունքներ ունեի: Ինչպես ասացի, հասել եմ սպորտի վարպետի կոչման: Ծառայության հետ համատեղել չէր լինում, թողեցի: Վերջերս փորձեցի կշռաքար բարձրացնել, ստացվեց: 32-կիլոգրամանոց կշռաքարը բարձրացրի 8...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.5 487
EUR 518.5 522
RUR 8.07 8.17
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ