PanARMENIAN.Net - Hexact տեխնոլոգիական ընկերությունը հաջողությամբ գործարկել է Hexomatic ավտոմատացման հարթակը՝ ընդամենը մեկ ամսում գրանցելով վեցանիշ թվով դոլարային եկամուտ:
Hexomatic-ն առաջին ավտոմատացման հարթակն է, որտեղ օգտատերը կարող է համատեղել համացանցից տվյալներ «քերելը» (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները և բազմամարդ (crowdsource) աշխատուժը: Ընդ որում՝ դա անել առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու կամ ծրագրային ապահովում տեղադրելու:
Hexomatic-ն աշխատում է ամպային տիրույթում՝ 24/7 ռեժիմով: Հարթակի հնարավորությունները նկարագրող հատուկ երգ է ստեղծվել:
«Հաշված րոպեների ընթացքում Hexomatic-ի միջոցով կարելի է ստեղծել սեփական գործիքները (բոտերը)՝ ցանկացած կայքից օգտատիրոջն անհրաժեշտ տվյալներ հանելու համար, ինչպես նաև 40-ից ավելի պատրաստի ավտոմատացումների արդյունքում խնայել տարբեր ժամանակատար, կրկնվող պրոցեսների վրա ծախսվող ռեսուրսները և ժամանակը»,- նշել է Hexact ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:
Hexomatic-ի ավտոմատացման գործիքներով կարելի է մեծ ծավալի տեղեկություններ հավաքել տարբեր կայքերից, այնուհետև փոխակերպել ու ավտոմատ կերպով դրանք ուղարկել այլ տիրույթներ. տեքստերը փոխակերպել...
Կարդալ ամբողջովին
