Arloopa և Aurora Baréalisse Marketing ընկերության մասնագետները դեկտեմբերի 27-ին` Ազատության հրապարակում` Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների մոտ, ներկայացրեցին ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Հավելվածի փորձարկմանը հետևում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Այս տեսակոնտենտը կպահպանվի և անընդհատ կթարմացվի, որպեսզի Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը մեր համաքաղաքացիներին այս կամ այն համերգին հրավիրեն: Այս տեխնոլոգիաների միջոցով տարվա ընթացքում կփորձենք կենդանացնել նաև մեր մյուս մեծերի արձանները: Սա մեր հայտարարած՝ ՏՏ ոլորտի միաձուլումն է մշակույթին, ինչը, կարծում եմ, բերելու է իր դրական արդյունքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:
Arloopa ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանի խոսքով`ծրագիրը կիրառելու համար ArmCulture AR հավելվածը պետք է ներբեռնել Google Market-ից, իսկ առաջիկայում նաև AppStore-ից: «Հավելվածը բացելուց հետո պետք է հետևել առաջարկվո...
Կարդալ ամբողջովին
