PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Հունիսի 9-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է առաջին դատական նիստը։
Ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Այդ մասին հիմնական դատալսումների ավարտից հետո հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով` հիմք ընդունելով, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։
Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայաստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ ...
Կարդալ ամբողջովին