Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:
Ավտոմեքենան, որտեղ, որ հայտնաբերվել է, այդտեղ են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:
ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետը:
Աճառյան փողոցի վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի և կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:
Ավագ պարեկն ու պա...

Կարդալ ամբողջովին