Դեպի վեր

Առաջին հայացքից անվտանգ, բայց մահաբեր երթևեկության միջոց․ ինքնագլորներից տուժելու դեպքերը 2 ամսում 60 տոկոսից ավելի են

armtimes.com10/5/2022, 4:48

Առաջին հայացքից անվտանգ, բայց մահաբեր երթևեկության միջոց․ ինքնագլորներից տուժելու դեպքերը 2 ամսում 60 տոկոսից ավելի են

Երևանում հայտնված նոր երթևեկության միջոցների՝ ինքնագլորների (самокат) առաջացրած խնդիրների մասին դեռ ամիսներ առաջ մամուլում և համացանցում բարձրաձայնումներ եղան, սակայն այսօր էլ դրանք շարունակում են արդիական և չլուծված մնալ։

Մասնավորապես ամիսներ առաջ ինքնագլորների հետևանքով առաջացած առողջական խնդիրների մտահոգիչ վիճակագրություն ներկայացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Օրերս էլ 10-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևանի ԲԿ-ներից մեկը։

Առաջին հայացքից անվտանգ թվացող տեղաշարժի միջոցի բացասական հետևանքների մասին է շեշտում նաև ԵՊԲՀ ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով՝ թեև համապարփակ վիճակագրություն, թե Հայաստանում ինքնագլորներից տուժելու քանի՞ դեպք է արձանագրվել, բացակայում է, սակայն միայն համալսարանական հիվանդանոցում ինքնագլորներից ստացած վնասվածքների դեպքերը 60 տոկոսից ավելի են։

«Սա նոր խնդիր է ամբողջ աշխարհում և Հայաստանում և կարևոր խնդիր հանրային առողջության տեսանկյունից։ Եթե տարվա սկզբից մինչև հունիս ամիսն այդ դեպքերը եղել էին 36-ը, ապա միայն հուլիս և օգոստոս ամիսներին ունեցել ենք 31 դեպք։ Այսինքն՝ երկու ամսվա ընթացքում ունեցել ենք այնքան դեպք, որքան վեց ամիսների ընթացքում։ Տարբեր վնասվածքներով մեզ մոտ տեղափոխվել են նաև անչափահասներ. մինչև 18 տարեկան 4 հոգի ենք ունեցել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է մասնագետը։

Ըստ նրա՝ կոտրվածքները եղել են դեպքերի 15 տոկոսի դեպքում, իսկ մի դեպքում՝ գանգուղեղային տրավմա։ Վնասվածքները հիմնականում ստանում են հենց ինքնագլոր վարողները, 10 տոկոսը՝ հետիոտները։ 10-ամյա աղջնակի ծայրահեղ ծանր վիճակը ինքնագլորից ընկնելու հետևանքով, ըստ Մելիք-Նուբարյանի, առաջին դեպքն է։

«Եթե չի կարգավորվում ինքնագլորի երթևեկությունը, ապա այն արդեն անվտանգ միջոց չէ, ինչի ապացույցներն են այս դեպքերը։ Հիմնականում վնասվածք ստանում են ինքնագլոր վարող մարդիկ, վայր են ընկնում, բախվում պատնեշներին, մեքենաներին։ Հայաստանում, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել ինքնագլորի հետևանքով, բայց եվրոպական որոշ երկրներում արձանագրվել են։

Իսկ ի՞նչ է առաջարկում քաղաքային իշխանությունը և ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոնակարգման և նման դեպքերից խուսափելու համար․

Խնդրի ի հայտ գալուց ի վեր Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ կառույցը երբեք չի միջամտել ինքնագլորների հետ կապված որևէ հարցի, որովհետև դրանք ներկրվել են մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, քաղաքապետարանը որևէ փաստաթղթի կամ կանոնակարգման հետ գործ չի ունեցել և ազդելու որևէ լծակ չունի։ Բարձրացված բողոքների, մտահոգիչ վիճակագրության ի հայտ գալուց հետո միայն ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քննարկված հարցերից են եղել մոպեդների և ինքնագլորների երթևեկության հետ կապված խնդիրները։ Այժմ այդ մասով կա օրենքի նախագիծ, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում՝ e–draft–ում։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ նախագծի հանրային քննարկումն ավարտվել է, սակայն այն դեռ գտնվում է լրամշակման փուլում։

Այսպես, ինչ է առաջարկվում նախագծով՝

Ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝ ելնելով բացառման կանոնից, այն է՝ ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով, գ) «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով, արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին, ինքնագն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD099999999
EUR099999999
RUR099999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր