PanARMENIAN.Net - Մարտի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որտեղ վերահաստատվել է կուսակցության դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին։ Որոշվել է այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձևաչափը հստակեցնելու համար։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում, խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև, թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։
Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։
Նա նշել է նաև, որ Հայաստանի ներսում և սահմաններից դուրս ծավալվում են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և նրա առանձին հատվածների անվտանգությանը, բարեկեցությանն ու զարգացման հեռանկարներին, ուստի հարցերի այս շրջանակի նկատմամբ «Հայրենիք» կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ։
Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող գործընթացներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է միայն բոլոր խնդիրներին հավասարակշռված և արդարացի լուծում տալու պարագայում, հետևաբար Հ...
Կարդալ ամբողջովին