Դեպի վեր

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

7or.am06/12/2019, 5:18
  • Email
  • Facebook
  • Twitter

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, կարծում եմ, հայտնի է բոլորին»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքներին։

Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որը, ըստ նրա՝ նույնիսկ նկատել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգին, և Բուլղարիայի նախագահի ելույթին հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նույնիսկ ստիպված եղան ասել, որ տնտեսական ֆորումի ընթացքում դատական վատ համակարգի մասին ելույթը բավարար չէ, և, որ ակնկալվում էր, պետք էր, որպեսզի երկրի առաջին դեմքը պատմեր այն մասին, թե ինչ տնտեսական պրոյեկտներ են սպասվում ներդրողներին Հայաստանում։

Նրա գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, և տնտեսական պրոյեկտներ չկան, դրանք չկան նույնիսկ թղթի վրա, և դա այս կառավարության գլխավոր թերությունն է։

«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր, որպեսզի գոնե գաղափարները հրապարակվեին։ Տնտեսական ֆորումի ընթացքում չներկայացվեցին տնտեսական պրոյեկտներ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չկան։ Կարելի է արդարացիորեն հպարտանալ նրանով, որ 20 հազար մարդ մեկ տարվա ընթացքում վերադարձել է Հայաստան, բայց դա անպատասխանատու ուրախություն է, քանի որ բավարար չէ պարզապես վերադառնալ, այդ մարդիկ պետք է վաստակեն, ուստի պետք է աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել այս տարվա ընթացքում»,- նկատեց Կոլերովը։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Կոլերովն ասաց․

«Տնտեսական հեղափոխություն արեք, բայց մարդկանց, ովքեր վերադառնում են Հայաստան, հարկավոր են աշխատատեղեր, նրանք պետք է գումար վաստակեն, հեղափոխությունը հիանալի է, դրոշակներով գնացինք այս ու այն կողմ, վերադարձանք տուն, հաց չկա։ Ի՞նչ այլ կարծիք կարող է լինել այստեղ։ Սա համար մեկ խնդիրն է Փաշինյանի կառավարության համար։ Ի՞նչ անել տնտեսական զարգացման հետ, ի՞նչ պրոյեկտներ, ի՞նչ աշխատատեղեր ստեղծել»։

Խոսելով հայ-ռուսական բարձր մակարդակի գազային բանակցությունների մասին՝ Կոլերովը նշեց, որ գազը, ի տարբերություն նավթի՝ բորսային ապրանք չէ, բայց գազի գները կրում են տարածաշրջանային բնույթ, ուստի, բնականաբար, քաղաքական գործոնը մեծ է։ Բացի դրանից, նրա խոսքով՝ կա այնպիսի գործիք, ինչպիսին զեղչն է։

«Վերջերս «Գազպրոմն» ուկրաինական քաղաքական գործիչների հետ խոսելիս կրկին հաստատեց, որ պատրաստ է զեղչ տրամադրել։ Այնպես որ, իհարկե, գազի գներն արտահայտում են ընդհանուր տնտեսական և քաղաքական մթնոլորտը, դա թաքցնելն անիմաստ է։ Հարցը միայն մեկն է՝ պարզել «Գազպրոմ Արմենիայի» կառավարման կառուցվածքը և այն, թե կարո՞ղ է արդյոք «Գազպրոմն» ուղիղ կերպով կառավարել այդ կազմակերպությունը, թե՞ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ով հանդիսանում է հավելյալ շահառու։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս հարցը լուծի։ Սա սպառողական ոլորտ է, սպառում է, ծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր