-Պարոն նախարար, ինչպիսի՞ հրամայականներով էր պայմանավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության միավորումը նախարարության կազմում:
-Գիտեք, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ոստիկանության գործառույթները որքան տարբեր, նույնքան և միտված են երկրի ներքին անվտանգության ապահովմանը: Հատկապես հետպատերազմյան իրավիճակում, Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է: Որպես գերատեսչության նորանշանակ ղեկավար, ես հետևողական եմ լինելու՝ մեր առջև դրված խնդիրների անվերապահ կատարմանը: Կառույցների միավորումը որևէ այլ հրամայական չունի, բացի Արցախի պես երկրում մեր հնարավորություններն առավել օպտիմալացնելը:
-Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանն Ազգային ժողովում նշել էր, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը պայմանավորված է պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացմամբ ու արդյունավետության, հաշվետվողականության բարձրացմամբ: Հանրության շրջանում առավել քննարկվողը, թերևս, օպտիմալացման թեման է: Ձեր ղեկավարած համակարգում օպտիմալացում սպասվո՞ւմ է: Ի՞նչ ձևաչափով:
-Ամեն դեպքում օպտիմալացումը պարտադիր է, բայց թե ինչ ձևաչափով կկատարվի, սա դեռևս քննարկման փուլում է: Անկեղծ կլինեմ. կադրային քաղաքականությունը երկու օղակում էլ վերանայման կարիք ունի:
-Հաշվետվողականության բարձրացումը համակարգի գործունեության ո՞ր հատվածին է վերաբերելու:
-Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը, թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:
-Ինչպիսի՞ խնդիրներ եք նկատում և ի՞նչ անելիքներ, ծրագրեր եք նախատեսում՝ ինչպես արտակարգ իրավիճակների պետական ծառայության, այնպես էլ՝ ոստիկանության համակարգերում:
-Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների ծառայությունը բավականին կայացած կառույցներ են, որոնք նախապատերազմական և պատերազմական շրջանում իրենց դրսևորել են արժանապատվորեն: Պատերազմից հետո անելիքները, բնականաբար, շատացել են, ըստ երևույթին, այդպես լինում է բոլոր պատերազմող երկրներում: Այժմ, համատեղ թիմային աշխատանք է պահանջվում՝ վերստին ոտքի կանգնելու, և ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:
-Պատերազմի ընթացքում մարդկային ու նյութատեխնիկական ինչպիսի՞ կորուստներ են կրել Արցախի փրկարարական և ոստիկանական համակարգերը:
-Ռազմագործողություններին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության հավաքական վաշտերը: Ընդ որում, ԱԻՊԾ-ն՝ մի քանի ճակատում: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Մարդկային 11 կորուստ և 3 տասնյակից ավելի վիրավոր է տվել ոստիկանությունը, 4 զոհ և 17 վիրավոր՝ ԱԻ ծառայությունը: Բացի այդ, ծառայությունները կրել են նաև նյութատեխնիկական վնասներ: Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության վարչական շենքերը՝ «Սմերչ» և «Գրադ» կայանքներից արձակված հրթիռներից, մասնակի վնասվել են: Այս փուլում վերանորոգման-վերակառուցման աշխատանքներ են տարվում:
-Ներկայում մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի համալրման կարիք զգացվո՞ւմ է երկու համակարգերում: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը:
-Սկսեմ վերջից. պետական և բարեգործական աջակցությամբ, ինչպես նաև ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության կողմից, ծառայությունների նյութատեխնիկական բազան համալրվել է նոր մեքենաներով և հատուկ փրկարարական տեխնիկաներով: Առիթը բաց չթողնելով, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին Արցախի կողքին են: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ երկու կառույցներում արդեն նշանակվել են պատասխանատու ղեկավարներ: Ես հետևողական եմ լինելու, նրանց՝ պարտականությունների բարձր մակարդակով կատարմանը:
-Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում նկատելի է ավտոճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով և երբեմն նաև մարդկային զոհերով ուղեկցվող պատահարներ:Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում:
-Ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների, այլ նաև ընդհանուր առմամբ հակաօրինական ցանկացած երևույթ, անձամբ ես բացառում եմ և այդ ուղղությամբ կատարում նաև կտրուկ քայլե...
Կարդալ ամբողջովին