Ամալյա Մարգարյան
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ SOS նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին կողմերի ներկայացրած ապացույց հանդիսացող սկավառակները:
Ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը դատական նիստի ընթացքում անդրադառնալով հաղորդման ընթացքում ցուցադրված՝ ոստիկանության գործողությունները պատկերող կադրերին, ասաց.
«Վաղուց վերացվել է նախնադարյան այն մոտեցումը, որ ոստիկանը մոտենա քաղաքացուն, այն էլ կնոջը ու բռնի գործողություններ կատարի»:
Որպես ապացույց հանդիսացող առաջին սկավառակում ներկայացված էր SOS թիվիի G/7 հաղորդումը: Ոստիկանության շահերի ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը տեսանյութը դիտելուց հետո դատարանի ուշադրությունը հրավիրեց հաղորդման ընթացքում հաղորդավարի հանդերձանքին` այն համեմատելով ոստիկանական համազգեստի հետ:
«Կրում էր համազգեստ, որը տեսողական ընկալման մեջ ասոցացվում է ոստիկանության համազգեստի կամ հատուկ ուսադիրներ ունեցող համազգեստի հետ: Ակնհայտ է՝ դա արված էր, որպեսզի հավաքական կերպով ցուց տրվի ոստիկանի կերպարը, և լսարանը հասկանա, որ խոսքը գնում է ոստիկանության ծառայողների մասին»,-ասաց Մարգարյանը:
Նա պնդեց նաև, որ հաղորդման վերնագիրը` «Գ ու հենց ընենց յոթ»-ը, ոչ ավելին է քան քողարկված բառախաղ, ձայնային մեկնաբանության և տեսապատկերի հետ ամբողջացրած. «շարքային քաղաքացին տեսալսողական ասոցացիաներով հասկանում է, թե այդ արտահայտությունն ինչ բնույթ ունի»,-հավելեց Մարգարյանը:
Շարունակելով խոսքը, ներկայացուցիչն ասաց, որ հաղորդման մեջ հնչեցված կարծիքները միտումնավոր էին, որպեսզի նսեմացնեն ոստիկանության բարի համբավը և հասարակության մեջ նրա վստահությունը թուլացնեն: Ոստիկանության ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց նաև հայցադիմումի մեջ գրված և հաղորդման ընթացքում հնչած «զաբոռալպստման» բաժին արտահայտության վրա:
«Կադրում նախագահի նստավայրն է, որի առաջ ճաղավանդակներ են: Հաղորդավարն ակնհայտ նպատակ ունի ցույց տալ, որ այնտեղ կանգնած ոստիկաններն այսպես ասած լպստում են այդ զաբոռը` ճաղերը»,- նշեց Արկադի Մարգարյանը, ապա ավելացրեց, որ ոստիկանության գործողությունների վերաբերյալ օգտագործել են այն կադրերը, որոնք նպատակահարմար են գտել, որոնց նպատակը լսարանի մոտ անվստահության և անհարգելի վերաբերմունքի առաջացնելն է:
«Ծաղկաքաղով նրանք կադրերը ցուցադրում են, 15-20 վրկ ընթացքում ցույց են տալիս ոստիկանության բ...
Կարդալ ամբողջովին
